info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արարատը հիմա ավելի մոտ է սրտիս

Վերելք Արարատ / Դիաննա Կոջոյան

Վերելք Արարատ / Դիաննա Կոջոյան

Ի՞նչը ստիպեց Արարատը անհաս երազանքից դարձնել նպատակ:

Ինքս, առհասարակ, շատ եմ սիրում լեռներ մագլցել, նոր բարձրություններ հաղթահարել, մարտահրավեր նետել ինքս ինձ ` ամեն անգամ գրավելով նոր բարձունք: Արարատը ոչ միայն ինձ, այլև ողջ հայության համար է անհաս երազանք, սուրբ լեռ, և, լինելով բիբլիական լեռ, որտեղ կանգ է առել Նոյը իր տապանով և սկիզբ է դրել մարդկային պատմությանը, չտեսնել այդ լեռը, նույնն է թե չիմանալ սեփական պատմությանդ սկիզբը:

Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև

Իմ և նպատակի միջև պատնեշներ ուղղակի չեն կարող լինել, դա է հենց երազանքը դարձնում նպատակ: Իմ և նպատակի միջև կարող են լինել միայն խոտաններ, որոնք հաղթահարելով կարող եմ հասնել նպատակիս:

Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:

Վերելքը պատկերացնում էի դժվարին, բավականին խրթին, սակայն այլ կերպ չէր էլ կարող լինել: Վերելքը դժվար, բայց վերևում աչքիդ առաջ բացվում է շնչաբեկ տեսարան:

Ինչպիսի՞ն էր այն իրականում:

Իրականում վերելքը լի էր բարդություններով, երբևէ նման բարձրության վրա չէի եղել, մի փոքր դժվար էր շնչելը, թթվածինը գնալով պակասում էր, ոտքերդ հոգնում են, ուժասպառ ես լինում:

Վերելք Արարատ / Դիաննա Կոջոյան

 

Ինչի՞ մասին էիր մտածում երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:

Վերջին քայլերին մի կերպ էի արդեն բարձրանում, քանզի չափազանց հոգնել էի, բայց միայն այն միտքը, որ հաշված րոպեներ անց լինելու եմ գագաթին, ուր մի ժամանակ կանգնել է նաև հայ մեծ բանաստեղծ Խաչատուր Աբովյանը, ուժ էր տալիս:

Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:

Լիարժեք

Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:

Երբ արդեն գագաթին էինք, ու քեզանից վերև անեզր երկինքն է , երբ ընկերներիս հետ հուզված գրկախառնվում ու շնորհավորում էինք միմյանց:

Վերելք Արարատ / Դիաննա Կոջոյան

 

Փոխվե՞ց կյանքդ  5165-ով:

Իհարկե փոխվեց, թողեց կյանքումս հետք, հիշողություն, որ մինչև խոր ծերություն կհիշեմ:

Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:

Արարատը հիմա ավելի մոտ է սրտիս, ավելի թանկ է ինձ համար:

Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:

Ոչ: Միանշանակ չեմ վերադառնա, որովհետև կան վայրեր, որոնց ուղղակի պիտի կյանքումդ այլևս չկպչես, որովհետև այն հիշողությունը, զգացողությունները, որոնց ստացել եմ առաջին վերելքիս ժամանակ չեն մնա նույնքան ջերմ ու թանկ, այլ կդառնան հիշողությանս մի ինչ-որ հերթական դրվագ:

Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարտը դեռևս երազանք է:

Գնալ երազանքի ետևից

 Դիաննա Կոջոյան 

Արարատի վերելքի մանրամասներն այստեղ:

Առաջիկա արշավներ