Սատանի կամուրջ
Սատանի կամուրջ՝ բնական կամուրջ Որոտան գետի վրա, ՀՀ Սյունիքի մարզում: Երկարությունը մոտ 30 մ է, լայնությունը՝ 50-60 մ: Գոյացել է շրջակայքի հանքային աղբյուրների կրաքարային նստվածքներից՝ տրավերտիններից: Շրջակայքում և կամրջի տակ կան շթաքարեր ու պտկաքարեր: Սատանի կամրջի վրայով է անցնում Գորիս- Տաթև ավտոճանապարհը:
«Սատանի կամուրջ» անվան հետ կապված տարբեր վարկածներ կան: Ոմանք ասում են, որ անունը կապված է կամրջի տակ ջրում խեղդվելու բազմաթիվ դեպքերի հետ: Կա վարկած, որ ավելի քիչ ջուր է մտնում կամրջի տակ քան դուրս է գալիս: Դա պայմանավորված է նրանով, որ վերևից հանքային ջրեր են կաթկթում:
Հնարավոր է լողալով անցնել կամրջի տակով և դուրս գալ հակառակ կողմից, բայց դա կարելի է անել միայն լավ լողալ իմացողներին, փորձառու մարդու ուղեկցությամբ, և սակավաջուր ամիսներին (օգոստոս, սեպտեմբեր):
Սատանի կամրջի տակով անցումի տեսանյութը դիտեք այստեղ