Մեր ընկերությունը 2014 թ.-ից իրականացնում է վերելքներ Արարատ լեռ: Ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ։
Տևողությունը` 7 օր, 6 գիշեր
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 043 00 5165 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին:
2025 թ․-ին իրականացնելու ենք վերելք դեպի Արարատ լեռը:
Վերելքի օրերը՝
- 26․07-01․08, 2025
- 01․08-07․08, 2025
- 07․08-13․08, 2025
- 13․08-19․08, 2025
- 19․08-25․08, 2025
- 25․08-31․08, 2025
- 31.08-04.09, 2025 (5-օրյա ծրագիր)
Օր 1: Երևան – Անի – Բայազետ
Երևանից շարժվում ենք գիշերը: Ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Անցնելով Բավրայի անցակետը ուղևորվում ենք դեպի վրաց-թուրքական սահման (Կարծախի անցակետ): Դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Ծովակ Հյուսիսո լճի կողքով։
Առաջին կանգառը կլինի Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անիում: Անիում շրջայցից հետո ուղևորվում ենք Բայազետ:
Գիշերակացը հյուրանոցում:
Առաջին օրվա համար ձեզ հետ ունեցեք սնունդ։ Բայազետում կլինենք երեկոյան։ Ճանապարհին սնվելու համար հարմար կանգառներ չունենք։
Օր 2: Առաջին Ճամբար / 3200 մ /
Բայազետի հյուրանոցից մեքենաներով կսկսենք մոտենալ Մասիսին: Մեքենան մեզ կհասցնի մինչև 2200 մ բարձրություն: Այստեղից մինչև 3200 մ կլինի քայլարշավ (4-5 ժամ): Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով:
Գիշերակացը՝ վրաններում:
Օր 3: Երկրորդ ճամբար / 4200 մ /
Առավոտյան նախաճաշից հետո սկսում ենք վերելքն առաջին ճամբարից (3200մ) դեպի երկրորդ ճամբար (4200մ): Վերելքը տևում է մոտ 4-ից 5 ժամ: Ծանր իրերը տեղափոխվում են ձիերով:
Գիշերակացը՝ վրաններում:
Oր 4: Արարատի գագաթ / 5165 մ /
Գիշերը սկսում ենք վերելքը դեպի գագաթ (6-7 ժամ): Գագաթից վերադառնում ենք 4200 մ, հանգստանում ենք, հավաքում ենք իրերը և իջնում մինչև 3200 մ:
Գիշերակացը առաջին ճամբարում՝ վրաններում:
Օր 5: Վերադարձ Բայազետ
Առավոտյան նախաճաշից հետո իջնում ենք մինչև 2200 մ, որտեղից մեքենաները մեզ տեղափոխում են Բայազետ: Հյուրանոցում լոգանք ընդունելուց և հանգստանալուց հետո կայցելենք Իսահակ Փաշայի ամրոց։
Երեկոյան բոլորս միասին կնշենք Արարատի վերելքը:
Գիշերակացը հյուրանոցում:
Օր 6: Բայազետ – Բերկրիի ջրվեժ – Վան
Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Վան: Օրվա առաջին կանգառը Բերկրիի ջրվեժի մոտ է, որը սկիզբ է առնում Թոնդրակ լեռնազանգվածից և գահավիժում է մոտ 15 մետր բարձրությունից։
Հաջորդ կանգառը Վանում է։ Կբարձրանանք Վանի երեքհազարամյա բերդը և վերևից կտեսնենք Վան քաղաքը, Քաղաքամեջ թաղամասի ավերակները, Վարագ լեռըն ու Վանա լիճը։
Եվ իհարկե կտեսնենք Վանի խորհրդանիշը հանդիսացող կատուներին։ Կայցելենք Վանա կատուների բուծարան և կտեսնենք տարբեր աչքերի գույն ունեցող հանրահայտ կատուներին։ Այնուհետև կճաշակենք Վանա տառեխը, կնավարկենք դեպի Աղթամար կղզի: Կլողանք Վանի կապուտակ ջրերում:
Երեկոյան վերադարձ Բայազետ:
Գիշերակացը հյուրանոցում:
Օր 7: Բայազետ – Կարս – Երևան
Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Կարս: Կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը և Վարդանի կամուրջը:
Վերադարձ Երևան:
Ճամփորդության արժեքը՝ 950 $ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է`
- Տրանսպորտ
- Հյուրանոց
- Նախաճաշը հյուրանոցում
- Լեռնային ուղեկցորդների ծառայությունը
- Լեռնային խոհարարի ծառայությունը
- Սնունդ սարի վրա՝ վերելքի ողջ ընթացքում
- Բոլոր տեսարժան վայրերի մուտքավճարները
- Վրանների, ներքնակների, կատվիկների տրամադրումը
- Ծանր իրերի տեղափոխումը ձիերով
- Վերելքի թույլտվությունը
- Արարատ բարձրանալու վկայական (հավաստագիր «Հայկական աշխարհագրական նախագծի» և «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» կողմից)
- դեպի Ախթամար կղզի նավարկութան գումարը
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Քաղաքներում ճաշն ու ընթրիքը
- Քնապարկը
- Արկածային ապահովագրությունը (պարտադիր)
- Վիզայի արժեքը (ցանկության դեպքում մենք կարող ենք պատրաստել: Արժեքը ՀՀ քաղաքացիների համար՝ 15 000 դրամ)
Եթե պատրաստվում եք մասնակցել Արարատ լեռան վերելքին, ապա անպայման կարդացեք այս օգտակար հոդվածները.
Ինչպե՞ս պատրաստվել Արարատի վերելքին
Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Մեկնելուց առաջ կլինեն հավաքներ և նախապատրաստական վերելքներ, որոնց ընթացքում կպատասխանենք մասնակիցների բոլոր հարցերին:
6 պատճառ, թե ինչո՞ւ պետք է բարձրանալ Արարատ հենց մեզ հետ
- Մենք մասնագիտացված ենք արշավների և լեռնագնացության բնագավառում
- Կազմակերպել ենք 5 000-ից ավել արշավ և լեռնային վերելք Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս
- Արդեն իսկ 500-ից ավել մասնակիցներ մեզ հետ բարձրացել են Արարատի գագաթ
- Խումբը ղեկավարում են միայն փորձառու լեռնային ուղեկցորդները
- Աշխատում ենք տեղացիների հետ, ովքեր ունեն Արարատի վերելքի կազմակերպման երկար տարիների փորձ
- Ողջ տարվա ընթացքում կազմակերպում ենք նախապատրաստական վերելքներ, բոլոր մասնակիցների հարցերին տալիս ենք սպառիչ պատասխաններ՝ գործնականում փորձի փոխանակման շնորհիվ
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին