Վերելք Սիփան և Նեմրութ
2022 թ.-ի օգոստոսի 1-4-ը (4 օր, 3 գիշեր) արկածների և լեռների սիրահարներին առաջարկում ենք «Ծովու բոլոր» նախագծի շրջանակներում բարձրանալ Նեմրութ և Սիփան լեռները:
Ճանապարհորդության ընթացքում այցելելու ենք հայտնի և անհայտ վայրեր, լողալու ենք Վանա լճում և Նեմրութի խառնարանային Նեբրովթա Ծովակում, բարձրանալու ենք Հայկական լեռնաշխարհի հայտնի լեռները, որտեղից բացվում է տեսարան դեպի Վանա լիճն ու շրջակա լեռնաշխարհը:
Օր 1։ Երևան – Անի – Բայազետ
Անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանները կուղևորվենք դեպի Ծովակ Հյուսիսո լիճ, որը գտնվում է ծովի մակարդակից 1959 մ բարձրության վրա և հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի արգելափակման ծագում ունեցող ամենամեծ լիճը: Այնուհետև կուղևորվենք դեպի հայոց միջնադարյան բերդաքաղաք Անի: Երեկոյան կհասնենք Բայազետ:
Օր 2։ Վերելք Նեմրութ
Առավոտյան ուղևորվում ենք Վան: Անցնելով Թոնդրակի լեռնանցքը կուղևորվենք դեպի Բերկրիի ջրվեժ: Այնուհետև կլողանք Վանա լճում և կուղևորվենք դեպի Նեմրութ։ Մեքենայով կբարձրանանք մինչև 2400 մետր, որտեղից կսկսենք վերելքը դեպի գագաթ: Գագաթից բացվում է հիանալի տեսարան՝ մի կողմում Հայկական լեռնաշխարհի ամենամեծ խառնարանն է իր լճերով, մյուս կողմում Վանա լիճը: Այնուհետև կիջնենք խառնարան և կլողանք մեծ լճում՝ Նեբրովթա ծովակում։
Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Գիշերակացը Դատվանի հյուրանոցում։
Օր 3։ Վերելք Սիփան
Վաղ առավոտյան շարժվում ենք դեպի Սիփան։ Ամենագնաց մեքենայով կբաձրանանք մինչև 2500 մետր և կսկսենք վերելքը։
Վերելքից հետո ուղևորվում ենք Բայազետ։ Գիշերակացը հյուրանոցում։
Երթուղու երկարությունը՝ 16 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1600 մ
Օր 4։ Բայազետ – Կարս – Երևան
Վերջին օրը վաղ առավոտյան ուղևորվում ենք Կարս: Կզբոսնենք Կարսի փողոցներով: Կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը, Վարդանի կամուրջը, Չարենցի տան ավերակները: Ուշ երեկոյան կհասնենք Երևան:
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ, ձեռնափայտեր, առաջին օրվա սնունդը (մնացածը կկազմակերպենք տեղում), ջուր, դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր: Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 4:00
Մասնակցության արժեքը` 350 $ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
- Ուղեկցորդի ծառայություն
- Տրանսպորտ
- 3 գիշերակաց հյուրանոցում
- 3 նախաճաշ հյուրանոցում
- Անիի մուտքավճար
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Սնունդը (բացի նախաճաշերից)
- Վիզայի արժեքը (Թուրքիայի մուտքի վիզան պատրաստում ենք մենք։ ՀՀ քաղաքացիների համար 15000 դրամ)
- Քովիդ թեստերի վճարը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ստուգեք անձնագրի վավերականության ժամկետը։ Այն մեկնման օրից առնվազն 6 ամիս պետք է ուժի մեջ լինի:
ՀՀ քաղաքացիների համար պետք է ելքի վիզա (կլոր կնիք), որը ևս մեկնման օրից առնվազն 3 ամիս պետք է ուժի մեջ լինի:
Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև հուլիսի 20-ը: Վերջին պահին հրաժարվողը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ: