info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վերելք Ապակեքար լեռ

Վերելք Ապակեքար լեռ

Վերելք Ապակեքար լեռ

 

Հրավիրում ենք մասնակցելու Ապակեքար լեռան վերելքին։

Ապակեքարը «Դիլիջան ազգային պարկի» ամենագրավիչ լեռներից է։ Գտնվում է Տավուշի մարզում՝ Հաղարծին և Հովք գյուղերի միջև։ Բարձրությունը 1651 մ է։

Հաղարծին գյուղից լեռը բավական դժվարամատճելի տեսք ունի, բայց իրականում վերելքը միջին բարդության է, քանի որ հետևի կողմով դեպի գագաթ է բարձրանում շատ գեղեցիկ ու ապահով արահետ։

Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Աղստևի հովիտն ու Վարագի լեռները։

Ապակեքար լեռ

Արշավը սկսելու ենք Հովք գյուղից և անցնելով Իջևանի լեռների լանջերով ավարտելու ենք Հաղարծին գյուղում։
Ճանապարհին ունենալու ենք կանգառ «Ծովագյուղ» ֆուդկորտի մոտ։

Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Երթուղու երկարությունը՝ 10 կմ

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 08։30
Մասնակցության արժեքը` 8500

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝

Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը՝ https://bit.ly/4d5kEIO

Քայլ 3։ Կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին։
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001

Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։