info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից

Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից

Վերելք Խուստուփ / Վերին Վաչագանից

Հոկտեմբերի 11-ից 13-ը բարձրանում ենք Խուստուփ – Կատարի լեռնաշղթայի ամենաբարձր կետը՝ Խուստուփ լեռ (3201 մ): Այս անգամ առաջարկում ենք միանալ Վերին Վաչագանի կողմից իրականացվող վերելքին։
Այս երթուղին շատ ավելի գեղեցիկ է քան Բաղաբուրջինը, սակայն հաշվի առեք, որ այն դժվարամատչելի է և մասնակցել կարող են միայն արշավային փորձ ունեցողները։
Այստեղից Խուստուփն ավելի գեղեցիկ ու տպավորիչ տեսք ունի, քանի որ հարաբերական բարձրությունն ավելի մեծ է։ Դեպի գագաթ տանող ճանապարհի մեծ մասն անցնում է խիտ անտառներով։

Օր 1: Երևան – Կապան – Վերին Վաչագան

Առավոտյան Երևանից շարժվում ենք Կապան։ Ճամապարհին ունենալու ենք կանգառ Վայքում (Food court): Կապանից ուղևորվում ենք Վերին Վաչագան գյուղ և ամենագնաց մեքենաներով սկսում վերելքը սարն ի վեր։
Վրանատեղիից բացվում է հիանալի տեսարան դեպի Խուստուփի ժայռոտ գագաթը։

Վերելք Խուստուփ / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի

Երեկոյան ժամանց խարույկի շուրջ։
Գիշերակացը վրաններում։
Վրանները տրամադրում են մենք։

Օր 2: Վերելք Խուստուփ լեռ

Վաղ առավոտյան շարժվում ենք վրանային ճամբարից դեպի գագաթ: Գագաթից բացվում է տեսարան դեպի Ողջիի կիրճն ու Կապան քաղաքը, Զանգեզուրի, Մեղրու և Բարգուշատի լեռները։

Խուստուփ լեռ / Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի

Երթուղու երկարությունը՝ 22 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 2 000 մ
Երեկոյան վերադառնում ենք վրանների մոտ:

Օր 3։ Վերին Վաչագան – Երևան

Առավոտյան հավաքում ենք վրանները և ուղևորվում դեպի Երևան։ Ճանապարհին կունենանք կանգառ Որոտնավանքի մոտ:

Վերելք Խուստուփ

Սնունդը կարող եք բերել ձեր հետ կամ միանալ ընդհանուր առևտրին։
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝

Քնապարկ և ներքնակ չունենալու դեպքում, կարող ենք տրամադրել նաև վարձակալությամբ՝ երկուսը միասին 5 000 դրամ:

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):

Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 6։30
Մասնակցության արժեքը` 36 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ (4X4 ամենագնաց մեքենաներ)
Ուղեկցորդների ծառայություն
Վրանների տրամադրում
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը – https://bit.ly/4d5kEIO
Քայլ 3։  Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։

Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև հոկտեմբերի 8-ը։ Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Մեր առաջիկա արշավները