Վերելք դեպի Արարատ
Արարատ լեռը հայտնի է բոլորին: Աստվածաշնչի համաձայն՝ հենց այստեղ է հանգրվանել Նոյյան տապանը: Լեռան բարձրությունը 5165 մ է, և այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետն է: Այստեղ ես կաշխատեմ ոչ միայն պատմել, թե ինչպես բարձրացանք Արարատի գագաթ, այլև կկսիվեմ խորհուրդներով՝ ինչպես բարձունքը նվաճել ինքնուրույն:
Վերելքի նախապատրաստություն
Ֆիզիկական պատրաստվածություն
Մեր խմբի 18 անդամներից միայն 14-ը հասան գագաթ: Մյուսները չկարողացան դժվարությունները հաղթահարել հենց ֆիզիկական պատրաստվածության պատճառով: Ուստի այս կետին անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել: Բարձունքը հաղթահարելու համար պետք չէ լինել պրոֆեսիոնալ վազորդ. պետք է լավ մարզավիճակ և հստակ նպատակադրում:
Եթե դուք 5 կմ-ը վազում եք 25 րոպեից շուտ, ապա այս կետը կարող եք բաց թողնել: Ինձ, որպես ЯрФин-ի (Ռազմաֆինանսական ակադեմիա) շրջանավարտ, ԲՈՒՀ-ն ավարտելուց 7 տարի հետո պահանջվեց երկշաբաթյա վազք՝ մարզավիճակս վերականգնելու համար: Տարիքն առանձնապես կապ չունի, եթե ճնշման խնդիր չունեք: Բայց եթե նույնիսկ խնդիր լինի՝ դեղահաբը կօգնի:
Ինչպե՞ս համոզվել, որ ֆիզիկապես պատրաստ եք
Լավագույն միջոցն այլ՝ նմանատիպ բարդությամբ, բայց ավել ցածր գագաթի նվաճումն է: Մեզ այդպիսին հանդիսացավ Արագածը՝ ՀՀ ամենաբարձր գագաթը: Այն 4 գագաթ ունի. ամենաբարձրը հյուսիսայինն է՝ 4090 մ: Արևմտյան գագաթի բարձրությունը 4007 մ է, արևելյանինը՝ 3916, հարավայինինը՝ 3879 մ:
Եղանակին հարմարվելու նպատակով մենք առաջին օրը բարձրացանք Հարավային գագաթ, իսկ հաջորդ օրը վաղ առավոտյան սկսեցինք վերելքը դեպի Հյուսիսային գագաթ: Այն կարելի է հաղթահարել միայն հրաբխային խառնարանի միջով անցնելով, ինչը վերելքն ավելի է դժվարացնում:
Տեսարան Արագածի գագաթից
Երկրորդ օրը վերադառնալով հիմնական ճամբար՝ կարելի է պնդել, որ Արարատի գագաթ բարձրանալն այդքան էլ բարդ չի լինի:
Հագուստ և կոշիկներ
Եթե բարձրանում եք առաջին անգամ, ապա սկզբի համար հանդերձանքի առումով ամեն ինչ անհասկանալի է թվում: Պարզապես պետք է ըմբռնել, թե ինչի հետ գործ ունեք:
Անհրաժեշտ պարագաների ցանկն ավելի լավ է ճշտեք ձեր գիդից, ոչ թե ընթերցել թեմատիկ կայքեր: Օրինակ՝ 5 հազար մետրից ավելի բարձր գագաթների համար անհրաժեշտ են սրունքակալներ, բայց Արարատի դեպքում դրանց կարիքը չկա: Ձյան շերտն այստեղ հաստ չէ և միայն վերին հատվածում է:
Բացի այդ, պետք է հիշել հագուստի 3 շերտերի մասին: Հիմնական շերտ. սա ջերմային ներքնազգեստն է, որը պետք է հագնել անմիջապես մարմնին: Այն պահպանում է ջերմությունը և անցկացնում է խոնավությունը: Միջին շերտ. ֆլիսից է, որն ավելի լավ է պահում ջերմությունը: Վերին, պաշտպանիչ շերտը կպաշտպանի խոնավությունից ու քամուց:
Իսկ Արարատի գագաթ բարձրանալու համար անհրաժեշտ է.
Փոքրիկ թիկնապայուսակ
Այն միշտ կլինի ձեզ մոտ, նրանում դրվում է ջուրը և այլ անհրաժեշտ իրեր, որոնք կարող են ցանկացած պահի (օրինակ՝ դեղատուփ, թերմոս, սնունդ, զուգարանի թուղթ):
Հանդերձանքը՝ Արարատի 2-րդ ճամբար բարձրանալիս (4100 մ)
Ոտնաման
Առաջնային կարևոր կետերից մեկը, որ պետք է հիշել, լեռը չբարձրանալ չբացված ոտնամանով: Պետք է կրել արդեն փորձված կոշիկներ:
Արարատի գագաթ բարձրանալու համար հետս վերցրել եմ 2 զույգ կոշիկ. թեթև սպորտային և լեռնային: Թեթև սպորտայիններով բարձրացել եմ մինչև 4100 մ, լեռնայինով գրոհել եմ բարձունքը: Այս կապակցությամբ խորհուրդ եմ տալիս գումար չխնայել. ընդամենը 30 հազար դրամով համացանցից գնել եմ ամուր, հուսալի թեթև կոշիկներ, և նրանք ինձ հուսախաբ չեն արել: Լեռնայինների վրա ծախսել եմ մոտ 130 հազար դրամ: Հետս վերցրել էի նաև պահեստային կոշիկներս, որոնք նախատեսված էին Կասբեկի համար (Արարատի համեմատ՝ ավելի բարդ պայմաններ):
Քնապարկ
Բոլոր քնապարկերն ունեն ջերմաստիճանի ցուցիչ, որի պարագայում քները հարմարավետ է: Մենք Արարատի գագաթ ենք բարձրացել հուլիսի վերջին, ուստի քնապարկում +5°С-ը քնելու համար հարմար էր: Հիմնական ճամբարում, ինչպես նաև երկրորդում անհրաժեշտ է լինում քնել նրանում, վրանի մեջ: Հավելյալ վերցրել էի զբոսաշրջային գորգ (կարիմատ)՝ քնապարկի տակ դնելու համար, որպեսզի էլ ավելի հարմար լիներ:
Ձմեռային գլխարկ
5000 և ավել բարձրությունների համար խորհուրդ է տրվում վերցնել 2 տաք գլխարկ, բայց Արարատի համար 1-ն էլ բավական է՝ իհարկե, եթե բաճկոնն ունի իր կնգուղը:
Գուլպաներ
4 զույգն ինձ բավականացրեց: Երկուսը հագա մինչև 4100 մ-ին հասնելը, 1 տաք զույգը (հատուկ վերելքի համար)՝ բարձունքը գրավելիս, իսկ 4-րդը՝ ցած իջնելիս:
Ձեռնոցներ
Հենց սկզբից ձեռնոցով եմ եղել և աշխատել եմ, որպեսզի ամբողջ մարմինս արևից պաշտպանված լինի: Կարևոր է, որ ոչինչ չխոչընդոտի օրգանիզմին՝ սթրեսին դիմակայելու համար, որը սկիզբ է առնում 4000 մ-ից: Առկա նաև արևայրուքի վտանգը: Ես կրում էի ֆլիսային բարակ ձեռնոցներ և տաք ձեռնոցներ՝ ուժեղ քամու դեպքում:
Թրեքինգային ձողեր
Կարևոր բաղադրիչ է, քանի որ մոտավորապես 30%-ով նվազեցնում են ոտքերի ծանրաբեռնվածությունը և բավականին օգնում են վայրէջքի ժամանակ:
Վերնազգեստ
Ինչպես արդեն նշել եմ, հանդերձանքը բաղկացած է 3 շերտից.
—Հիմնական շերտ կամ ջերմաներքնազգեստ: Ձեռքերս արևից պաշտպանելու համար ես ամենասկզբից սովորական սպորտային վերնաշապիկի փոխարեն ջերմաներքնազգեստ էի կրում:
— Միջին շերտ: Այս դեպքում պետք է հագնել ջերմազգեստի վրայից: Այն ինձ պետք է եկել վերելքի 2-րդ օրվանից, երբ ավելի ցուրտ դարձավ: Միջին շերտի համար լավագույն նյութը ֆլիսն է:
— Վերին շերտ կամ բաճկոն: Ինձ հետ վերցրել էի 2 բաճկոն. թեթև բաճկոնը և տաքը՝ քամուց պաշտպանող: Թեթևը երբեմն հագել եմ ջերմազգեստի վրայից, երբ ցրտում էր: Թեթև բաճկոնով սկսել եմ դեպի 4200 մետրից վեր ընկած բարձունքն ընթանալիս, իսկ տաք բաճկոնը հագել էի արդեն 4700 մ-ին հասնելիս՝ թեթև բաճկոնի վրայից, երբ ուժգին քամուց արդեն խիստ ցուրտ էր:
Ստորին հանդերձանք
Այստեղ նույնպես երեք շերտ է.
— Հիմնական շերտ կամ ջերմատաբատ. դրանք կրել եմ ամենասկզբից: Չնայած շոգին` շատ հարմար էր, կարևորը՝ արևայրուք չստանալ: Վրայից կարելի է սովորական կիսատաբատ հագնել:
— Միջին շերտ. այն պետք է գալիս միայն բարձունքը գրավելիս: Նյութը՝ նույն ֆլիսն է: Պետք է հագնել հիմնական շերտի վրայից:
— Վերին շերտ. ձմռանը ես հաճակ եմ զբաղվում սնոուբորդինգով և վերին շերտի համար օգտագործում եմ հատուկ դրա համար նախատեսված տաք տաբատը: Կարևորը՝ պաշտպանել քամուց: Պետք է կրել միջին շերտի վրայից:
Այլ պարագաներ, որ պետք է վերցնել վերելքի համար. անձրևանոց, սպորտային վերնաշապիկ, լեռնագնացության արևապաշտպան ակնոցներ, վիզը պաշտպանող գլխարկ, արևապաշտպան քսուք՝ մարմնի բաց մասերի և դեմքի համար, ներքնազգեստ, զուգարանի թուղթ, դեղատուփ, սանիտարական սպեղանի, ճակատային լապտեր, հիգիենիկ շրթներկ՝ շուրթերը քամահարվելուց պաշտպանելու համար:
Հավելյալ խորհուրդներ վերելքից առաջ. այստեղ ցանկացած մանրուք կարևոր է: Այսպես, կանգառների ժամանակ սնվելու համար ավելի լավ է վերցնել խնձորներ, ոչ թե քաղցրավենիք: Ճամբարներում լավ են կերակրում, ջուրը նույնպես տրամադրում են:
Վերելքի ծրագիրն այսպիսին էր
Օր 1. Ուղևորություն Երևան – հայ-վրացական սահման – վրաց-թուրքական սահման – Կարս – Անի – Դողուբայազեթ երթուղիով.
Օր 2. Վերելք մինչև 3200 մ, հանգիստ, գիշերակաց.
Օր 3. Վերելք մինչև 4100 մ, հանգիստ, գիշերակաց.
Օր 4. Գրոհ դեպի բարձունք, վայրէջք մինչև ստորոտ, հյուրանոց.
Օր 5. Անհատական. շրջագայություն Արևմտյան Հայաստանում (Վան, Ախթամար).
Օր 6. Վերադարձ Երևան:
Այստեղ պետք է կանգ առնել մի քանի կետերի վրա…
Նյութի շարունակությունը և ամեն օրվա մանրամասն նկարագրությունը կարող եք կարդալ այստեղ: