info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վերելք Խուստուփ լեռ

Վերելք Խուստուփ / Դասական երթուղի

Վերելք Խուստուփ / Դասական երթուղի

Մայիսի 3-ից 4-ը բարձրանում ենք Խուստուփ – Կատարի լեռնաշղթայի ամենաբարձր կետը՝ Խուստուփ լեռ (3201 մ): Խուստուփ լեռան վերելքներ իրականացնում ենք 2013 թ․-ից։ Հարյուրավոր մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ։

Խուստուփ լեռը դեռ հին ժամանակներից եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր: Իզուր չէ ժողովուրդը տվել նրան Ճգնավոր անունը։ Այժմ այն իր վեհաշուք տեսքով դեպի իրեն է կանչում լեռների սիրահարներին։

Խուստուփ լեռ / Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի

Օր 1: Երևան – Կապան – Բաղաբուրջ

Առավոտյան Երևանից շարժվում ենք Կապան։ Ճանապարհին ունենալու ենք կանգառ Վայքում (Food court) և  Կապանում: Կապանից ուղևորվում ենք Բաղաբուրջ գյուղ և ամենագնաց մեքենաներով սկսում վերելքը սարն ի վեր։ Խուստուփի լանջին՝ ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա, գտնվում է ճամբարատեղին, որտեղ էլ կտեղադրվեն մեր վրանները։

Վրանատեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Խուստուփի ժայռոտ գագաթը։

Գիշերակացը վրաններում։ Վրանները տրամադրում են մենք։

Երեկոյան ժամանց խարույկի շուրջ / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի

Օր 2: Վերելք Խուստուփ լեռ

Վաղ առավոտյան շարժվում ենք վրանային ճամբարից դեպի գագաթ: Գագաթից բացվում է տեսարան դեպի Ողջիի կիրճն ու Կապան քաղաքը, Զանգեզուրի, Մեղրու և Բարգուշատի լեռները։

Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1200 մ

Խուստուփ լեռ / Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի

Օրվա երկրորդ կեսին վերադառնում ենք վրանների մոտ: Հավաքում ենք իրերը և ուղևորվում դեպի Երևան:

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝

Քնապարկ և ներքնակ չունենալու դեպքում, կարող ենք տրամադրել նաև վարձակալությամբ՝ երկուսը միասին 5000 դրամ:

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):

Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Հանդիպման վայրը` Կոմիտասի «Սիթի»
Հանդիպման ժամը` 7։00
Մասնակցության արժեքը` 34 000 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝

Սնունդը ներառված չէ արժեքի մեջ։

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև Մարտի 30-ը, առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը  վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա տուրեր

Exit mobile version