Վերելք Խուստուփ լեռ
Խուստուփ լեռը դեռ հին ժամանակներից եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր: Իզուր չէ ժողովուրդը տվել նրան Ճգնավոր անունը։ Այժմ այն իր վեհաշուք տեսքով դեպի իրեն է կանչում լեռների սիրահարներին։
Օր 1: Երևան – Կապան – Բաղաբուրջ
Առավոտյան Երևանից շարժվում ենք Կապան։ Ճանապարհին ունենալու ենք կանգառ Վայքում (Food court) և Կապանում: Կապանից ուղևորվում ենք Բաղաբուրջ գյուղ և ամենագնաց մեքենաներով սկսում վերելքը սարն ի վեր։ Խուստուփի լանջին՝ ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա, գտնվում է ճամբարատեղին, որտեղ էլ կտեղադրվեն մեր վրանները։
Վրանատեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Խուստուփի ժայռոտ գագաթը։
Գիշերակացը վրաններում։ Վրանները տրամադրում են մենք։
Օր 2: Վերելք Խուստուփ լեռ
Վաղ առավոտյան շարժվում ենք վրանային ճամբարից դեպի գագաթ: Գագաթից բացվում է տեսարան դեպի Ողջիի կիրճն ու Կապան քաղաքը, Զանգեզուրի, Մեղրու և Բարգուշատի լեռները։
Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1200 մ
Օրվա երկրորդ կեսին վերադառնում ենք վրանների մոտ: Հավաքում ենք իրերը և ուղևորվում դեպի Երևան:
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
- Աման, գդալ, պատառաքաղ, բաժակ
- Քնապարկ
- Ներքնակ (կարեմատ)
- Ուսապարկ
- Ձեռնափայտեր
- Ջուր
- Դեղատուփ
- Արևային ակնոց
- Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
- Տաք հագուստ
- Լապտեր
- Անձրևապաշտպան թիկնոց
- Սնունդ
Քնապարկ և ներքնակ չունենալու դեպքում, կարող ենք տրամադրել նաև վարձակալությամբ՝ երկուսը միասին 5000 դրամ:
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Սիթի»
Հանդիպման ժամը` 7։00
Մասնակցության արժեքը` 34 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
- Տրանսպորտ
- Ամենագնաց մեքենաներ
- Ուղեկցորդի ծառայություն
- Բարձրակարգ երկտեղանոց վրանների տրամադրում (Tramp Scout 2)
Սնունդը ներառված չէ արժեքի մեջ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև Մարտի 30-ը, առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։