2025 թվականին իրականացնելու ենք վերելք Եվրոպայի ամենաբարձր կետը՝ Էլբրուս լեռ։
Էլբրուս լեռը տեղակայված է Կաբարդա-Բալկարիայի և Կարաչայ-Չերքեզիայի սահմանագլխին։ Այն հանդիսանում է հայտնի «7 հրաբուխ»-ներից մեկը և ներառված է մեր «աշխարհի 7 հրաբուխ» նախագծում։
Քանի որ լեռն ունի երկու գագաթ՝ Արևմտյան (5642մ) և Արևելյան (5621մ), այն հաճախ անվանում են երկգլխանի։
Ամեն տարի Էլբրուսն իր գեղեցկության և ձգողականության շնորհիվ հազարավոր լեռնագնացների է գրավում դեպի իր գագաթ։ Մենք ևս բացառություն չենք, և այս տարի նույնպես պլանավորում ենք կանգնել Եվրոպայի ամենաբարձր գագաթին։
Վերելքն իրականացնելու ենք կլասիկ երթուղով՝ Հարավից։
Վերելքին մասնակցելու համար բարձրալեռնային փորձը պարտադիր է։
Ալպինիստական բարդությունը՝ 1B
Արշավի տևողությունը՝ 6 օր
Արշավի ամսաթիվը՝ 23-28․08․2025
Ծանոթացեք ծրագրին ըստ օրերի.
Օր 1: Երևան – Էլբրուսի ստորոտ
Առաջին օրը վաղ առավոտյան Երևանից կուղևորվենք դեպի Էլբրուս։ Անցնելով հայ-վրացական և վրաց-ռուսական սահմանը կուղևորվենք դեպի Ազաու գյուղ, որտեղ կտեղավորվենք հարմարավետ հյուրատանը և կպատրաստվենք վերելքին։
Օր 2։ Ազաու – լեռնային կացարան
Վաղ առավոտյան ճոպանուղով կբարձրանանք մինչև 3700 մետր բարձրություն։
Այստեղից ձնագնացով կբարձրանանք դեպի մեր կացարան, որը տեղակայված է 4100 մետրի վրա։
Օր 3: Կլիմայավարժեցում
Ինչպես գիտենք կլիմայավարժեցումը շատ կարևոր է բարձր լեռներում և հաջող վերելքի գրավական է հանդիսանում։ Այդ պատճառով առանձին օր ենք հատկացնում դրան։ Առավոտյան կբարձրանանք դեպի Պաստուխովի ժայռեր (4700մ) և կվերդառնանք 4100 մետր բարձրության վրա գտնվող կացարան։
Օր 4: Հանգստի օր
Կլիմայավարժեցումից հետո ազատ օր կունենանք ճամբարում, որի ընթացքում կհասցնենք հանգստանալ ու օրգանիզմն էլ ավելի լավ պատրաստել սպասվող վերելքին։
Օր 5: Վերելք Էլբրուս լեռան գագաթ
Գիշերը սկսում ենք մեր վերելքը դեպի Էլբրուսի գագաթ։ 4100 մետրից՝ հավաքելով գրեթե 1600 մետր բարձրություն կհասնենք Էլբրուս լեռան գագաթ (5642մ), որից հետո կվերադառնանք լեռնային կացարան, կհավաքենք իրերն ու կշարունակենք դեպի Ազաու։
Գիշերակացը հյուրանոցում։
Օր 6: Վերադարձ
Վաղ առավոտյան շարժվում ենք դեպի Երևան։
Վատ եղանակի դեպքում հնարավոր է պահանջվի հավելյալ գիշերակաց լեռան վրա:
Ճամփորդության արժեքը՝ 950 $ (համարժեք դրամ)
Արժեքը ներառում է՝
- Լեռնային ուղեկցորդների ծառայություն
- Տրանսպորտ
- Գիշերակաց հյուրանոցում
- Գիշերակաց կացարանում
- Ճոպանուղու վճար
- Իրերի տեղափոխման վճար
Արժեքը չի ներառում՝
- սնունդ
- անձնական գույք, հանդերձանք
Վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Էլբրուս ուղևորվելուց առաջ մասնակիցների հետ կլինեն լեռնային վերելքներ Հայաստանի տարածքում: Վերելքին կարող են մասնակցել միայն լեռնային փորձ ունեցողները։
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։