Իրականացնելու ենք արշավ Վրաստանի հյուսիսային շրջաններում՝ Կովկասյան լեռների լանջերով։
Ճանարհորդության երթուղին ընտրված է առողջ, միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձանց համար: Արշավների ժամանակ մեզ հետ վերցնելու ենք միայն փոքր ուսապարկեր՝ այդ օրվա անհրաժեշտ պարագաներով: Գիշերակացը լինելու է հարմարավետ ու մաքուր հյուրատներում/հյուրանոցում:
Եթե հետաքրքրեց ուրեմն ծանոթացեք մանրամասներին:
Օր 1: Երևան – Բիրթվիսի կիրճ – Թբիլիսի
Վաղ առավոտյան շարժվում ենք Երևանից դեպի Թբիլիսի։ Ճանապարհին ունենք արշավ դեպի հեքիաթային Բիրթվիսի կիրճ։ Բիրթվիսը գտնվում է Վրաստանի Տետրի-Ցկարո շրջանում: Այն ամբողջությամբ նեղ ձորերով կտրտված, յուրօրինակ ժայռերով, գեղատեսիլ բնությամբ կիրճ է, որի կենտրոնում Բիրթվիսի բերդն է: Սպասվում է հետաքրքիր արշավ նեղ կիրճերով:
Գիշերակացը հյուրանոցում (Թբիլիսի)։
Օր 2։ Թբիլիսի – Աշտարակների հովիտ – Ստեփանծմինդա
Առավոտյան Թբիլիսիից կուղևորվենք դեպի Մեծ Կովկաս։ Սակայն ճանապարհին ունենալու ենք կանգառ Գուդաուրիում, որտեղից իրականացնելու ենք արշավ դեպի Աշտարակների հովիտ։ Ըստ լեգենդի այս հովտում դարեր առաջ եղել է մոտ 60 պաշտպանական աշտարակ, որոնցից այժմ պահպանվել են մի քանիսը։ Արշավի ընթացքում կտեսնենք բարձունքի վրա գտնվող աշտարակներից մեկը և կծանոթանանք նրանց պատմությանն ու ճարտարապետությանը։
Երթուղու երկարությունը՝ 11 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Օր 3: Գերգեթի վանք և Կազբեկի դիտակետ
Առավոտյան նախաճաշից հետո կիրականացնենք արշավ դեպի Կազբեկի լանջին գտնվող Գերգեթի վանք և կշարունակենք ճանապարհը դեպի այն կետը (2940 մ), որտեղից Կազբեկ լեռը հայտնվում է ափի մեջ: Այստեղից կտեսնենք Կազբեկն իր ողջ վեհությամբ:
Երթուղու երկարությունը՝ 16 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1100 մ
Գիշերակացը հյուրատանը (Ստեփանծմինդա)
Օր 4։ Չաուխ / Վրացական Դոլոմիտներ
Վաղ առավոտյան ուղևորվում ենք Սնոյի կիրճ։ Սկսում ենք արշավ Վրաստանի ամենագեղատեսիլ լեռներից մեկի՝ Չաուխի լանջերով դեպի Չաուխի լիճ: Այս երթուղին հնարավորինս մոտենում է Չաուխ լեռանը: Սա այն վայրն է, որտեղից երևում է Չաուխ լեռն իր ողջ վեհությամբ:
Երթուղու երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Գիշերակացը հյուրատանը (Ստեփանծմինդա)
Օր 5: Վերադարձ
Վերադառնում ենք Երևան: Ճանապարհին կունենանք կանգառ Թբիլիսիում:
Մասնակցության արժեքը՝ 390$ /համարժեք դրամ/
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ / ամենագնաց մեքենաներ
Ուղեկցորդների ծառայություն
Գիշերակաց հյուրատանը/հյուրանոցում
Նախաճաշ
Արժեքի մեջ ներառված չէ
Սնունդ (բնակավայրերում կան և՛ խանութներ, և՛ արագ սննդի կետեր մատչելի գներով, այնպես որ սննդի հարցը հեշտ լուծելի է։)
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք` 043 00 51 65 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին
Առաջիկա արշավներ