Մանկական վրանային ճամբար
Օգոստոսի 16-20 (5 օր) իրականացնելու ենք վրանային ճամբար 8-14 տարեկան երեխաների համար։
Ճամբարի նպատակն է երեխաներին ծանոթացնել արշավային մշակույթին, սարերին, ձորերին, բնության հետ համահունչ ապրելուն և ազատության զգացողությանը:
Ծրագիրը մշակել է ArmGeo թիմը և ղեկավարվելու է մարզիչ-մանկավարժ Կարեն Սարգսյանի կողմից, իսկ այդ գործում նրան օգնելու են թիմի մյուս անդամները։
Ճամբարն անց է կացվելու Արփայի կիրճում՝ Գետափ-Եղեգնաձոր խաչմերուկի մոտ գտնվող Crossway camping-ում։ Ճամբարն ունի հանգիստ կազմակերպելու կոմունիկացիոն և անվտանգության բոլոր հարմարությունները: Ճամբարի տարածքում տեղակայված են լոգարաններ ու զուգարաններ, որոնք գտնվում են կատարյալ մաքուր վիճակում։
Հարկ է նշել, որ հաշվի են առնված անվտանգության բոլոր ռիսկերն ու հնարավոր տարբերակները, և նախաձեռնված են միջոցառումներ դրանց կանխման համար․
- երեխաներին մշտապես ուղեկցելու են մասնագետ ղեկավարները
- ճամբարում գտնվելու ընթացքում իրականացվելու է հերթապահություն
- քայլարշավները ղեկավարվելու են պրոֆեսիոնալ լեռնային ուղեկցորդների կողմից
Սնունդը երեքանգամյա է, պատրաստված սիրով, մաքուր և համեղ մթերքներից:
Ճամբարի ծրագիր՝
Օր 1-ին
- Մեկնարկ Երևանից՝ 8:00
- Հանդիպման վայրը՝ Կոմիտասի «Երևան Սիթի»
- Կանգառ Արենիում, հանգիստ և ծանոթություն գյուղին
- Քայլարշավ Ամաղուից Նորավանք (3 կմ)
- Ճամբարի տեղակայում․ սովորում ենք վրանային ճամբարի բացում և վրանի տեղակայում
- Ճաշ, հանգիստ, ծանոթություն միմյանց հետ
- Լողավազան և խաղեր ճամբարում
- Ընթրիք
- Խարույկ, խաղեր, պար
Օր 2-րդ
- Վերկաց, նախաճաշ
- Արշավ դեպի Սմբատաբերդ
- Բեզոարյան այծերի դիտարկում Շատին գյուղում
- Ճաշ, հանգիստ
- Լողավազան և խաղեր ճամբարում
- Ընթրիք
- Խարույկ
Օր 3-րդ
- Վերկաց, նախաճաշ
- Արշավ դեպի Ուլգյուրի վիշապաքարեր
- Ճաշ, հանգիստ
- Ճանաչողական ազգագրական պարերի դաս
- Լողավազան և խաղեր ճամբարում
- Ընթրիք
- խարույկ, պար, խաղեր
Օր 4-րդ
- Վերկաց, նախաճաշ
- Վերելք Վայոցսար լեռ
- Ճանաչողական այց գյուղական համայնք
- Ճաշ, հանգիստ
- Լողավազան և խաղեր ճամբարում
- Ընթրիք
- Խարույկ
Օր 5-րդ
- Վերկաց, նախաճաշ
- Ճամբարի հավաքում
- Խաղողի հավաքում և ճզմում Արենի գյուղում
- Ծանոթացում գինու ստացման մշակույթին
- Ճաշ, հանգիստ, զրույց՝ երեխաները կկսիվեն տպավորություններով
- Այցելություն Խոր Վիրապ
- Վերադարձ Երևան
Մասնակցության արժեքը 68 000 դրամ է։
Արժեքի մեջ ներառված է՝
- Տրանսպորտ
- 2 ուղեկցորդի ծառայություն արշավների ընթացքում
- Մարզիչ մանկավարժի և ջոկատավարների ծառայություն
- Վրանների վարձակալություն
- Երեքանգամյա սնունդ + lunch box արշավների ընթացքում
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Քնապարկը և ներքնակը (ոչ թե յոգայի այլ արշավային)
Անհրաժեշտ պարագաների ցանկ՝
Երեխաներն իրենց հետ պետք է ունենան`
անձնական հիգիենայի պարագաներ (խոզանակ, ատամի մածուկ, ականջի չոփիկներ, թաց անձեռոցիկ, շամպուն, ալկոգել)
Կոշիկներ (2 զույգ բոթաս, ցանկալի է հաստ տակացուով ՝ նախատեսված քայլքի համար):
ուսապարկ արշավների համար
տաբատ (երկար և կարճ)
կարճաթև շապիկ (5 հատ)
երկարաթև շապիկ
գիշերանոց
քնապարկ
ներքնակ (կարիմատ)
բարձ (ցանկալի է փչովի, տուրիստական)
արևային ակնոց
գլխարկ (տաք բրդե և արևապաշտպան լայնեզր)
տաք հագուստ (ֆլիսե բաճկոն կամ սվիտր)
լապտեր (հավելյալ մարտկոցներով)
արևապաշտպան քսուք
ներքնաշոր (5 հատ)
գուլպա (5 զույգ, հաստ և բարակ)
լողազգեստ
սրբիչ (մեծ և փոքր)
հողաթափեր
վերմակ
անձրևապաշտպան բաճկոն
հեռախոսի լիցքավորման լար
power bank (պարտադիր չէ)
լողի ակնոց (պարտադիր չէ)
մոծակների դեմ սփրեյ (պարտադիր չէ)
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային:
Արշավին կարող են մասնակցել միայն 8-14 տարեկան երեխաները։
Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին։
Գրանցվելուց հետո խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին։
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Քարտային հաշիվ 2052 0222 1888 7001
ArCa: 4578 9100 0000 7199
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր ֆեյսբուքյան էջին։