info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Բովաքար լեռ

Բովաքար լեռ

Մարգարիտ Սարգսյան

Բովաքարի լեռնաշղթա

Երկարությունը՝ 36 կմ

Առավելագույն բարձրությունը՝ 3016 մ

Ամենաբարձր գագաթը՝ Բովաքար լեռ

Լեռնաշղթան գտնվում է Լոռու և Տավուշի մարզերում: Գուգարաց լեռների հվ. մասում: Սկսվում է Գուգարաց լեռների Բազեաքար գագաթից և ձգվում հվ.-արմ. ուղղությամբ դեպի Կապտասարը, ապա թեքվում հս.-արմ. ՝ մինչև Բովաքար գագաթը, այնուհետև փոխելով ուղղությունը դեպի հվ.-արմ՝ հասնում Կապուտակ գագաթին և այստեղից հս.-արմ. ուղղությամբ իջնում Գայլաձորի կիրճը: Լեռների հս.-արմ. և հվ. լանջերը անտառապատ են:

Բովաքար լեռ

Լեռնագագաթը գտնվում է Լոռու մարզում, մարգահովիտ գյուղից 6 կմ հս.: Բովաքարի արլ. լանջից է սկիզբ առնում Փամբակի աջ՝ Ալարեքս վտակը: Լեռնակատարը սեղանակերպ է, լանջերը ծածկված են քարակույտերով, մերձալպյան և ալպյան բուսականությամբ:

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում