Բիրթվիսի կիրճ / Վրաստան
Բիրթվիսի հեքիաթային կիրճը գտնվում է Վրաստանի Տետրի-Ցկարո շրջանում՝ Թիֆլիսից 40 կմ հեռավորության վրա: Այն ամբողջությամբ նեղ ձորերով կտրտված, յուրօրինակ ժայռերով, գեղատեսիլ բնությամբ կիրճ է, որի կենտրոնում Բիրթվիսի բերդն է:
Այս բերդը Վրաստանի ամենահետաքրքիր ու դժվարամատչելի բերդերից է: Այն բարձրանալու համար տեղ-տեղ պետք է մագլցել: Արշավի յուրահատկությունը կայանում է նրանում, որ տեսարաններն անընդհատ փոխվում են, իսկ արահետն անցնում է նեղ կիրճերով: