info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Թռչնադիտարկում Լոռիում

Թռչնադիտարկում

Թռչնադիտարկում

Դսեղ գյուղ

Երթուղին սկսեցինք Դսեղ գյուից: Դսեղը Լոռու մարզի յուրահատուկ տարածքներից է, որտեղ արտահայտված են մակերևութային մեծ հակադրությունները: Այն համարվում է կարևորագույն թռչնաբանական տարածք (ԿԹՏ) և տարածվում է Դեբեդ գետից հարավ՝ ընդգրկելով Փամբակ և Մարց գետերի միջև ընկած հատվածը և ձգվում է մինչև Բովաքարի լեռնաշղթայի ստորոտները: ԿԹՏ-ի ամենաբարձր կետը Բովաքար լեռն է (3016 մ), իսկ ամենացածր կետը՝ Մարց գետի գետաբերանն է (829 մ): Բարձրությունների տարբերությունները պատճառ են հանդիսացել վերընթաց լանդշաֆտային գոտիների առաջացման: Այստեղ միմյանց են հաջորդում հետևյալ լանդշաֆտային գոտիները՝ լեռնատափաստանային՝ արտահայտված ժայռային զանգվածներով, լեռնանտառային, իսկ ավելի վեր՝ ալպյան և մերձալպյան գոտիները: Տեղանքում հանդիպում են ավելի քան 150 թռչնատեսակ: Այստեղ առանձնացնում են

1) բնադրող՝ նստակյաց,
2)բնադրող՝ չվող,
3)չբնադրող,
4)չվող,
5)ձմեռող թռչնատեսակներ:

Միգրացիոն ուղի

Տարածքը հանդիսանում է կարևոր միգրացիոն ուղի: Տարածքն առանձնանում է բնադրող գիշատիչ թռչունների բազմազանությամբ, որոնցից են՝ Սպիտակագլուխ անգղը, Մորուքավոր անգղը, Գիշանգղը, Փոքր արծիվը, Տափաստանային ճուռակը, Կրետակերը և այլն: Երթուղու ընթացքում հանդիպեցինք հետևյալ թռչնատեսակներին՝ Սպիտակագլուխ անգղ, Փոքր ենթաարծիվ, Տափաստանային ճուռակ, Սովորական կկու, Սև ագռավ, Սովորական կարմրատուտ, Դաշտային ճնճղուկ, Սև մանգաաթև, Գյուղական ծիծեռնակ, Կանաչ փայտփոր, Մեծ երաշտահավ, Երկնագույն երաշտահավ, Սև երաշտահավ, Եղնջաթռչնակ, Լորաճուռակ, Սև կեռնեխ, Սևագլուխ չքչքան, Կորեկնուկ, Կարմրակատար, Անտառային կաչաղակ, Փոքր արտույտ, Սպիտակ խաղտնիկ:

Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝