Թռչնադիտարկում
Հայկական լեռնաշխարհի թռչունները
Թռչուններն ապրում են մեր հարևանությամբ: Նրանց հանդիպում ենք ամենուր` քաղաքում, գյուղում, ինչպես մարդկանց բնակավայրերի կողքին, այնպես էլ` բնության գրկում: Սակայն շատ քչերն են տեղյակ` ինչպիսի թռչուններ են ապրում մեր հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում:
Թռչնադիտարկումը սիրելի զբաղմունք
Թռչնադիտարկումը կարող է դառնալ գրավիչ զբաղմունք, որը կօգնի Ձեզ ճանաչել բնությունը: Թռչնադիտարկման ընթացքն ավելի հետաքրքիր և օգտակար կլինի համապատասխան պարագաներ ունենալու դեպքում, որոնցից են հեռադիտակը, թռչունների ուղեցույցը, թռչնադիտարկողի օրագիրը: Մենք կազմակերպում ենք թռչնադիտարկումներ ՀՀ տարբեր մարզերում: Թռչունների պահպանման մասնագետների հետ համատեղ: Կազմակերպված թռչնադիտարկման ընթացքում մասնակիցներին տրամադրում ենք հեռադիտակներ և մոնոդիտակ (scooper), և իհարկե, մանրամասն տեղեկություններ մեր գտնվելու վայրի և թռչնատեսակների վերաբերյալ:
Կարևորելով թռչունների միջավայրաստեղծ, գեղագիտական, էկոլոգիական մեծ նշանակությունը և գիտակցելով դրանց պահպանման անհրաժեշտությունը այսօր` կարևոր է թռչնադիտարկումների կազմակերպումը: Մեկ անգամ մասնակցելով թռչնադիտարկման` այն կարող է դառնալ ձեր սիրելի զբաղմունքը:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում