info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Բազումի լեռնաշղթա

Базумские горы

Базумские горы

Երկարությունը՝ 66 կմ
Լայնությունը՝ 15-20 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Ուրասար լեռ (2992 մ )

Բազումի լեռնաշղթան գտնվում է ՀՀ հյուսիսային մասում՝ Փամբակի գոգավորության և Լոռու դաշտի միջև: Ձգվում է Քարախաչի լեռնանցքից մինչև Գայլաձորի կիրճ:

Բազումի լեռնաշղթա / Ուրասար

Ջրբաժան է Ձորագետի և Փամբակի միջև: Երկարավուն հորստաձև  բարձրացում  է՝ կազմված յուրայի, վերին կավճի նստվածքից (կրաքարեր, մերգելներ, պորֆիրիտներ) և հրաբխածին (անդեզիտներ, դացիտներ) ապարներից, ներժայթուքներից: Լեռնաշղթան բաղկացած է գլխավոր ջրբաժանից՝ Գոգարան ու Չքնաղ լեռնաբազուկներից:  Լեռնանցքները բարձր չեն, նշանավոր է Պուշկինի լեռնանցքը  (2038 մ):  Կան պղնձի, գրանիտի, քրոմի, տուֆի, հանքային ջրերի պաշարներ:

Կլիման բարեխառն է, տարեկան  տեղումները հվ. լանջերին՝ 500-600 մմ, հս-ին՝ 800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային ու լեռնամարգագետնային  է, արևելյան լանջերին կան հաճարենու, կաղնու, բոխու անտառներ:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Մեր արշավները