Բազումի լեռնաշղթա
Երկարությունը՝ 66 կմ
Լայնությունը՝ 15-20 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Ուրասար լեռ (2992 մ )
Բազումի լեռնաշղթան գտնվում է ՀՀ հյուսիսային մասում՝ Փամբակի գոգավորության և Լոռու դաշտի միջև: Ձգվում է Քարախաչի լեռնանցքից մինչև Գայլաձորի կիրճ:
Ջրբաժան է Ձորագետի և Փամբակի միջև: Երկարավուն հորստաձև բարձրացում է՝ կազմված յուրայի, վերին կավճի նստվածքից (կրաքարեր, մերգելներ, պորֆիրիտներ) և հրաբխածին (անդեզիտներ, դացիտներ) ապարներից, ներժայթուքներից: Լեռնաշղթան բաղկացած է գլխավոր ջրբաժանից՝ Գոգարան ու Չքնաղ լեռնաբազուկներից: Լեռնանցքները բարձր չեն, նշանավոր է Պուշկինի լեռնանցքը (2038 մ): Կան պղնձի, գրանիտի, քրոմի, տուֆի, հանքային ջրերի պաշարներ:
Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները հվ. լանջերին՝ 500-600 մմ, հս-ին՝ 800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային ու լեռնամարգագետնային է, արևելյան լանջերին կան հաճարենու, կաղնու, բոխու անտառներ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: