info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Բարգուշատի լեռնաշղթա

Баргушатские горы

Баргушатские горы

Երկարությունը՝ 86 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Արամազդ լեռ (3399մ)

Այն հանդիսանում է Զանգեզուրի լեռնաշղթայի արլ. ճյուղավորությունը: Գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում: Որոտանի, Ողջիի և Գեղիի ջրբաժանն է: Երկարությունը մոտ 70 կմ է, լայնությունը՝ 15-26 կմ, առավելագույնը բարձրությունը՝ 3399 մ (Արամազդ):

Բարգուշատի լեռնաշղթա / Արամազդ լեռան գագաթին

Լանջերը կտրտված են Որոտանի և Գեղիի վտակների խոր (մինչև 800 մ) հովիտներով: Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է: Գիրաթաղ-Սվարանց գետահովիտներով բաժանվում է արմ. և արլ. մասերի: Արմ. մասը բարձրադիր հորստաձև բեկոր է՝ կազմված պալեոզոյի փոխակերպային, նստվածք. և էոցենի հրաբխածին-նստվածք. ապարներից, գրանիտոիդային ներժայթուքներից:

Այստեղ են գտնվում Արամազդ, Գեղաքար (3343մ), Քառակատար (3270 մ), Երկաթասար (3227 մ) լեռնագագաթները: Արլ. մասը՝ Սուսանասարը, համեմատաբար ցածրադիր է, միաթեք՝ կազմված յուրայի  ու կավճի հրաբխածին ապարներից: Կան երկաթի, պղնձի, մոլիբդենի, ոսկու, մանգանի, տիտանի, բազմամետաղային հանքավայրեր, շինանյութեր, հանքային ջրերի ելքեր:  Հանքավայրերի մի մասն ունի արդ. նշանակություն:

Բարգուշատի լեռնաշղթան ակտիվ  երկրաշարժամետ շրջան է: Կլիման բարեխառն է, բարձրադիր գոտում՝ ցուրտ լեռնային, տարեկան տեղումները՝ 500-800 մմ: Ձմռանը բնորոշ է կայուն ձնածածկույթը: Լանջերն անտառածածկ են, բարձրադիր գոտում՝ մերձալպյան  և ալպյան մարգագետիններ:

Հայաստանի Լեռները