Թռիչք օդապարիկով / Բացահայտիր Հայաստանը երկնքից
Հրավիրում ենք Ձեզ մասնակցել մեր՝ թռիչք օդապարիկով փորձառությանը, որը հնարավորություն կտա վայելել երկիրը թռչնի թռիչքի բարձրությունից։ Սա էքստրեմալ, բայց շատ հետաքրքիր տուրիզմի տեսակ է։
Armenian Geographic-ն առաջարկում է բացահայատել Հայաստանը՝ նոր հորիզոնից:
Թռիչքների օրերն ընտրվում են հաշվի առնելով եղանակային պայմաններն ու հաճախորդի հարմարավետությունը: Մասնակցության համար հատուկ պատրաստվածություն անհրաժեշտ չէ: Թռիչքի վայրը ևս կախված է եղանակային պայմաններից, սակայն հիմնական ուղղությունը Գառնին է:
Մեքենայով կհասնենք մեկնարկի կետ, որից հետո մասնակիցները կունենան 30 րոպե տևողությամբ նախապատրաստական ցուցումներ, այնուհետև հրահանգիչը կպատասխանի Ձեր բոլոր հարցերին:
Թռիչքները տևում են 1 ժամ (քամու ուղղությունից կախված՝ կարող է տևել 40-90 րոպե)։ Ծրագրի տևողությունը 4-5 ժամ է՝ արևածագից 1-2 ժամ հետո, մինչև 1000 մ բարձրությամբ:
Գործում են մասնակցության անհատական և խմբային տարբերակներ՝
- խմբային թռիչքի դեպքում արժեքը մեկ անձի համար կազմում է՝ 85.000 դրամ,
- անհատական թռիչքի դեպքում արժեքները հետևյալն են՝
2 անձ – 250 000 դրամ
3 անձ – 300 000 դրամ
4 անձ – 400 000 դրամ
Արժեքն իր մեջ ներառում է՝
- Թռիչք
- Տեղափոխում
- Տեսանկարահանում
- Հյուրասիրություն
* Անչափահաս երեխաներին պետք է ուղեկցեն ծնողները (մինչև 12 տարեկան 42 500 դրամ)։
* 100 կգ-ը գերազանցող ուղևորների համար գործում է 40 000 դրամ հավելավճար:
Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 51 65 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։