Առաջարկում ենք միասին անցկացնել հիշարժան օր և սովորել սապ քշել Ազատի կիրճի ամենագեղատեսիլ հատվածում՝ Ազատի ջրամբարում։
Առավոտյան Երևանից ամենագնաց մեքենայով ուղևորվում ենք դեպի Ազատի ջրամբար և OffRoad ճանապարհով մոտենում ենք Ազատի ջրամբարին։
Օրվա սկզբում կիրականացնենք թեթև արշավ ջրամբարի ափերով, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ազատի կիրճն ու Երանոսի լեռնաշղթան։
Սապերի մասին կարող եք կարդալ մեր Սապբորդինգի մասին հոդվածում։
Մասնակիցներին տրամադրվելու է անհրաժեշտ գույքը։
Խմբի ուղեկցորդն ու հրահանգիչն է լողի պրոֆեսիոնալ մարզիչ Կարեն Սարգսյանը։
Սկզբում կանցնենք հրահանգավորում, որից հետո կփորձենք ինքնուրույն։
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1,5 լիտր)
Արևային ակնոց
Արևապաշտպան գլխարկ
Արևապաշտպան քսուք
Անձրևապաշտպան թիկնոց
Տաք հագուստ
Փոխնորդ շորեր
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 9։30
Մասնակցության արժեքը` 18 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Ամենագնաց մեքենա
Գույքի տրամադրում
Ուղեկցորդի ծառայություն
Մասնակիցների թիվը՝ 4
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին։
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Քարտային հաշիվ 2052 0222 1888 7001
ArCa: 4578 9100 0000 7199
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք չուշանալ հանդիպման համար նախատեսված ժամից և առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ