Այծպտկունք լեռ
Հայկական Պար լեռնաշղթա
Բարձրությունը՝ 3174 մ
Այծպտկունքի կամ Այծու պտկունքի լեռները գտվում են Հայկական Պարի արևմտյան հատվածում։ Սկսվում են Արևմտյան Եփրատի ձախ ափին գտնվող Մարիամի լեռներից և զուգահեռականի ուղղությամբ ձգվում դեպի արևելք։ Հյուսիսային լանջերն իջնում են դեպի Կարնո և Բասենի դաշտ։ Հարավայինը՝ դեպի Դերջանի դաշտ և վերին արաքսյան գոգավորություն։ Կտրտված են Արաքսի և Եփրատի վտակների հովիտներով։ բուսականությունը տափաստանային և լեռնամարգագետնային է։ Ամենաբարձրը Այծպտկունք լեռն է, որը գտնվում է Կարինից 8 կմ հարավ։
Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքում հանդիպում ենք մի ավանդազրույցի ըստ որի Նոյան տապանը երկար ժամանակ ջրերի վրա ծփալուց հետո, հոգնած մի կայան է փնտրում։ Եվ առաջին անգամ տապանը հանդիպում է Կարնո Այծպտկունք լեռան կատարին, ուր մի վայրկյան իսկ չմնալով անցնում է։ Այստեղ Նոյը զգում է, որ ջրերը հետզհետե քաշվում են, հուսահատությունը փարատվում է և ձեռքերը պարզելով աստծուն բացականչում է՝ «գոհանամ քեզանից, տեր»։ Դրանից հետո լեռը կոչվում է Գոհանամ։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: