Վերելք Քառասնասար և Խոտավետ
Հրավիրում ենք մասնակցել քիչ հայտնի, բայց յուրահատուկ տեսարաններով վերելքի դեպի Քառասնասար և Խոտավետ լեռները։
Քառասնասար լեռը գտնվում է Արարատի մարզում: Հանդիսանում է Երանոսի լեռների բարձր գագաթներից մեկը։ Բարձրությունը 1836 մետր է։
Արշավը սկսելու ենք Գառնի գյուղից։ Սկզբում կիջնենք Ազատի կիրճ, այնուհետև անցնելով Ազատ գետի վրա գտնվող կամուրջը կսկսենք բարձրանալ դեպի Քառասնասար։
Վերելքի ընթացքում բացվում են հիանալի տեսարաններ դեպի Գառնու տաճարը, Ազատի հովիտն ու Գեղամա լեռները։
Քառասնասարի գագաթին մի փոքր դադարից հետո շարունակում ենք ճանապարհը դեպի Խոտավետ լեռ (1885 մ)։
Խոտավետից հետո իջնելու ենք դեպի Բլրաշեն լքված գյուղատեղի և ավարտելու ենք արշավը Գառնի գյուղում։
Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ
Երթուղու երկարությունը՝ 16 կմ
Մասնակցության արժեքը` 7 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայությունՄասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոցԶանգապաններՀագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։