Վերելք Արագածի հյուսիսային գագաթ
Իրականացնելու ենք վերելք Արագածի Հյուսիսային գագաթ (4090 մ):
Առավոտյան Երևանից ուղևորվում ենք Արագած գյուղ, որը գտնվում է Արագածի լեռնազանգվածի արևելյան կողմում՝ ծովի մակարդակից 2000 մետր բարձության վրա։ Արագածից բեռնատարը Գեղարոտի կիրճով մեզ կհասցնի մինչև 2900 մետր բարձրություն, որտեղից էլ կսկսենք վերելքը դեպի Արագածի Հյուսիսային գագաթ։
Գնալու ենք Գեղարոտի ջրվեժի վերևով դեպի խառնարան, այնուհետև Հյուսիսային-Արևելյան թամբով դեպի գագաթ։
Արշավը միջինից բարդ է։ Մասնակցել կարող են միայն լեռնագնացության փորձ ունեցող մարդիկ, ովքեր վերջին ամիսներին բարձրացել են 3000 մետրից բարձր լեռներ և վստահ են իրենց ուժերի վրա։
Գրանցվեք նախապես։ Տեղերը սահմանափակ են։
Երթուղու երկարությունը՝ 13 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1100 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 06։30
Մասնակցության արժեքը` 12 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
- Տրանսպորտ
- Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
- Ուսապարկ (պարտադիր)
- Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
- Մեկօրյա սնունդ
- Ջուր (առնվազն 1 լիտր)
- Դեղատուփ
- Արևային ակնոց
- Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
- Տաք հագուստ Լապտեր
- Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային։ Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանակով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00:
Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։