Վերելք Արամազդ լեռ
Արամազդը գտնվում է Սյունիքում։ Հանդիսանում է Բարգուշատի լեռների ամենաբարձր գագաթը։
Օր 1: Երևան – Տաթև
Ճանապարհին ունենալու ենք կանգառ Մելիք Թանգու կամուրջի մոտ (19-րդ դար)։ Միաթռիչք այս կամուրջը կանգուն է մինչև այսօր։ Այն այժմ էլ շահագործվում է և միմյանց է կապում Որոտան գետի երկու ափերը։
Վրանային ճամբարը լինելու է անտառով շրջապատված լեռնային լճակի մոտ։
Գիշերակացը վրաններում։ Վրանները տրամադրում ենք մենք։
Մասնակիցները պետք է ունենան քնապարկ և ներքնակ։ Ովքեր չունեն կարող են վարձակալել:
Օր 2: Վերելք Արամազդ լեռ (3399 մ)
Վաղ առավոտյան հավաքում ենք վրանային ճամբարն ու ամենագնաց մեքենաներով բարձրանում դեպի Բարգուշատի լեռներ։ Արշավը սկսելու ենք 2700 մետր բարձրությունից։
Ուշ երեկոյան կլինենք Երևանում։
Ճանապարհին ունենալու ենք կանգառ Վայքի «Ֆուդկորտի» մոտ։
Հարաբերական բարձրությունը՝ 900 մ
Երթուղու երկարությունը՝ 14 կմ
Հանդիպման վայրը՝ Կոմիտաս «Սիթի»
Հանդիպման ժամը՝ 7։00
Մասնակցության արժեքը ՝ 30 000 դրամ
Գրանցվելուց հետո կարող եք չեղարկել ձեր մասնակցությունը մինչր հունիսի 9-ը։ Նշված օրից հրաժարվելուց հետո գումարը վերադարձի ենթակա չէ։
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
- Աման, գդալ, պատառաքաղ, բաժակ
- Քնապարկ
- Ներքնակ (կարեմատ)
- Ուսապարկ
- Ձեռնափայտեր
- Ջուր
- Դեղատուփ
- Արևային ակնոց
- Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
- Տաք հագուստ
- Լապտեր
- Անձրևապաշտպան թիկնոց
Քնապարկ և ներքնակ չունենալու դեպքում, կարող ենք տրամադրել նաև վարձակալությամբ՝ երկուսը միասին 5000 դրամ:
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար): Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Արժեքի մեջ ներառված է՝- Տրանսպորտ
- Ամենագնաց մեքենաներ
- Ուղեկցորդի ծառայություն
- Բարձրակարգ երկտեղանոց վրանների տրամադրում (Tramp Scout 2)Սնունդը ներառված չէ արժեքի մեջ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։Առաջիկա արշավներ