info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վերելք Երանոս լեռ

Վերելք Երանոս լեռ

Վերելք Երանոս լեռ

Կիրակի՝ 06․04․25

Իրականացնելու ենք արշավ Երանոսի լեռներով Ազատ գետի հոսանքն ի վար: Այս անգամ բարձրանում ենք Երանոս (1824 մ) լեռան գագաթ մեր ամենաերկար ու ամենագեղեցիկ երթուղով։

Արշավը սկսում ենք Գառնի գյուղից և անցնելով լեռնաշղթայի ողջ երկայնքով իջնում ենք Լանջազատ գյուղ։

Արշավի գրեթե ողջ ընթացքում քայլելու ենք լեռնաշղթայի կատարային մասով և վայելելու ենք վերևից բացվող աննկարագրելի տեսարանները, առջևում՝ Մեծ ու Փոքր Մասիսները, ներքևում` Ազատի ջրամբարը, հյուսիսում՝ Ողջաբերդի լեռները, հարավում` Երախի լեռները:

Երանոս լեռ


Ճանապարհին կտեսնենք նաև յուրահատուկ բնության հուշարձան՝ Երանոսի Սֆինքսը:

Երթուղու երկարությունը՝ 26 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ

Խորհուրդ ենք տալիս մասնակցել արշավային փորձ ունեցողներին։

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 6։30
Մասնակցության արժեքը` 8 500 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Գիդի ծառայություն

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝

Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):

Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը  վերադարձի ենթակա չէ։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա տուրեր

Exit mobile version