Վերելք Դրախտիսար և Գոմադրունք
Եթե ուզում ես հայտվել Վայոցձորյան դրախտում, ուրեմն միացիր մեր արշավին դեպի Քարկատարի լեռներ՝ Դրախտիսար և Գոմադրունք գագաթներ։
Նախկինում բարձրացել ենք Դրախտիսար, բայց այս երթուղով նախատեսում ենք բարձրանալ առաջին անգամ։
Արշավը սկսելու ենք Ռինդ գյուղից։ Օրվա սկզբում կբարձրանանք դեպի Ռինդի վիմափոր եկեղեցի, որը յուրահատուկ կառույց է։
Փորված է դժվարամատչելի ժայռի մեջ։ Եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն ենթադրաբար այն կառուցվել է վաղ միջնադարում։ Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի Գոմադրունք լեռ (2149 մ):
Արշավի վերջնակետը Դրախտիսարն է (2209 մ)։
Վերադարձը նախատեսում ենք այլ ճանապարհով։
Արշավը միջինից բարդ է։ Խնդրում ենք գրանցվեն միայն արշավային փորձ ունեցող մարդիկ, ովքեր վստահ են իրենց ուժերի վրա։
Երթուղու երկարությունը ՝ 20 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 900 մ
Մասնակցության արժեքը` 9 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Զանգապաններ
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։