Մեր ընկերությունը 2014 թ.-ից իրականացնում է վերելքներ Արարատ լեռ: Ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ։
Վերելք Արարատ
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 043 00 5165 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին:
Վերելքի օրերը՝
31.08-04.09, 2025
Օր 1: Երևան – Անի – Բայազետ
Երևանից շարժվում ենք գիշերը: Ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Անցնելով Բավրայի անցակետը ուղևորվում ենք դեպի վրաց-թուրքական սահման (Կարծախի անցակետ): Դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Ծովակ Հյուսիսո լճի կողքով։
Առաջին կանգառը կլինի Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անիում: Անիում շրջայցից հետո ուղևորվում ենք Բայազետ:
Գիշերակացը հյուրանոցում:
Օր 2: Առաջին Ճամբար / 3200 մ /
Բայազետի հյուրանոցից մեքենաներով կսկսենք մոտենալ Մասիսին: Մեքենան մեզ կհասցնի մինչև 2200 մ բարձրություն: Այստեղից մինչև 3200 մ կլինի քայլարշավ (4-5 ժամ): Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով:
Գիշերակացը՝ վրաններում:
Օր 3: Երկրորդ ճամբար / 4200 մ /
Առավոտյան նախաճաշից հետո սկսում ենք վերելքն առաջին ճամբարից (3200մ) դեպի երկրորդ ճամբար (4200մ): Վերելքը տևում է մոտ 4-ից 5 ժամ: Ծանր իրերը տեղափոխվում են ձիերով:
Գիշերակացը՝ վրաններում:
Oր 4: Արարատի գագաթ / 5165 մ / – Վերադարձ Բայազետ
Գիշերը սկսում ենք վերելքը դեպի գագաթ (6-7 ժամ): Գագաթից վերադառնում ենք 4200 մ, հանգստանում ենք, հավաքում ենք իրերը և իջնում մինչև 3200 մ, որտեղից մեքենաներով ուղևորվում ենք դեպի Բայազետ:
Գիշերակացը Բայազետում՝ հյուրանոցում:
Օր 5: Բայազետ – Կարս – Երևան
Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Կարս: Կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը և Վարդանի կամուրջը:
Վերադարձ Երևան:
Ճամփորդության արժեքը՝ 750 $ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է`
- Տրանսպորտ
- Հյուրանոց
- Սնունդ սարի վրա՝ վերելքի ողջ ընթացքում
- Հյուրանոցի նախաճաշերը
- Հայ և քուրդ ուղեկցորդների ծառայությունները
- Անիի մուտքավճարները
- Վրանների, ներքնակների, կատվիկների տրամադրումը
- Ձիերի վարձակալությունը
- Արարատ բարձրանալու վկայական (հավաստագիր «Հայկական աշխարհագրական նախագծի» և «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» կողմից)
- Քաղաքներում ճաշն ու ընթրիքը
- Քնապարկը
- Արկածային ապահովագրությունը (պարտադիր)
- Վիզայի արժեքը (ցանկության դեպքում մենք կարող ենք պատրաստել: Արժեքը ՀՀ քաղաքացիների համար՝ 15 000 դրամ)
Եթե պատրաստվում եք մասնակցել Արարատ լեռան վերելքին, ապա անպայման կարդացեք մեր օգտակար հոդվածները.
Ինչպես պատրաստվել Արարատի վերելքին
Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
6 պատճառ, թե ինչո՞ւ պետք է բարձրանալ Արարատ հենց մեզ հետ
- Մենք մասնագիտացված ենք արշավների և լեռնագնացության բնագավառում
- Կազմակերպել ենք 5 000-ից ավել արշավ և լեռնային վերելք Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս
- Արդեն իսկ 500-ից ավել մասնակիցներ մեզ հետ բարձրացել են Արարատի գագաթ
- Խումբը ղեկավարում են միայն փորձառու լեռնային ուղեկցորդները
- Աշխատում ենք տեղացիների հետ, ովքեր ունեն Արարատի վերելքի կազմակերպման երկար տարիների փորձ
- Ողջ տարվա ընթացքում կազմակերպում ենք նախապատրաստական վերելքներ, բոլոր մասնակիցների հարցերին տալիս ենք սպառիչ պատասխաններ՝ գործնականում փորձի փոխանակման շնորհիվ
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին
Արարատվածների պատմությունները