2020 թվականի սեպտեմբեր ամսին մեկնարկեց ArmGeo Լոռի նախագիծը: Լոռու մարզի և հարակից շրջանների բնակիչներն այլևս ունեն հնարավորություն մասնակցելու արշավների Վանաձոր քաղաքից: Լոռու մարզի մասնաճյուղը ղեկավարում են մեր լեռնային ընկերներ Գառնիկ Պողոսյանը և Անահիտ Կարապետյանը։
Ինչպե՞ս առաջացավ գաղափարը
Վանաձորում մեր մասնաճյուղը բացելու գաղափարն առաջացավ, քանի որ տարիներ շարունակ Լոռու մարզից բազմաթիվ արշավականներ ենք ունեցել, որոնք այդքան երկար ճանապարհ էին անցում, որ Երևանից մեզ հետ մասնակցեն արշավների: Շատերն էին նշում, որ կցանկանային հենց իրենց մարզից մասնակցել արշավների, սակայն Լոռու մարզում արշավներ կազմակերպող խմբեր չէին գտնում: Այսպիսով, առաջացավ ArmGeo Լոռի նախագծի ստեղծման գաղափարը։
Նախագծի նպատակը
Արշավային մշակույթը Լոռու մարզում զարգացած չէր, սակայն արշավել սիրող մարդկանց թիվը մարզում շատ էր, որոնք հնարավորություն չունեին մասնակցել հենց իրենց մարզից մեկնարկող արշավներին: Սկիզբ դնելով ArmGeo Լոռի նախագծին մենք հավատում ենք, որ այն կօգնի Հայաստանի մարզերում ևս զարգացնել արշավային մշակույթը։ Սա մարզերի բնակիչների համար կդառնա սպորտի և ժամանցի մի նոր տարբերակ, այդպիսով ստեղծելով արշավների մասնակցության հնարավորություն Երևանից դուրս գտնվող ակտիվ հանգստի սիրահարների համար:
«ArmGeo Լոռի» նախագծի մեկնարկը
«ArmGeo Լոռի» նախագիծն իր մեկնարկը տվեց Վանաձորից հարավ գտնվող Ձիթհանից լեռան վերելքով, որը խորհրդանշական էր, քանի որ այդ լեռը հանդիսանում է Վանաձոր քաղաքի սիմվոլներից մեկը, որը տեղացիների շրջանում հայտնի է Մայմեխ անունով։
Որպեսզի վերելքն էլ ավելի հիշարժան դառնար Երևանի խումբը ևս ուղևորվել էր դեպի Ձիթհանից, պարզապես լեռան հակառակ կողմից։ Այսպիսով լեռան երկու տարբեր կողմերից Երևանի և Վանաձորի խմբերը քայլեցին իրար ընդառաջ և հանդիպեցին լեռան գագաթին, այսպիսով մեկնարկելով «ArmGeo Լոռի» նախագիծը։
«ArmGeo Լոռի» մանկապատանեկան ակումբ
Նախագծի բարեհաջող մեկնարկից հետո որոշեցինք հնարավորություն ստեղծել նաև մարզի երեխաների համար և այդպիսով սկսեցինք կազմեկերպել մանկապատանեկան արշավներ Լոռու մարզից։
«ArmGeo Լոռի» նախագծի շրջանակներում կազմակերպում ենք քայլարշավներ, լեռնային վերելքներ, վրանային ճամբարներ։:
ArmGeo Լոռի նախագծի մեկնարկը խոստումնալից էր, արձագանքները՝ բազմազան, իսկ արշավային կյանքը մարզում ներդնելն ու զարգացնելն այս նախագծով դառնում է հեռանկարային:
Ինչպե՞ս միանալ Վանաձորից մեկնարկող արշավներին
Մեր առաջիկա արշավներին և դրանց հետ կապված նորություններին կարող եք ծանոթանալ միանալով ArmGeo Լոռիի ֆեյսբուքյան խմբին կամ զագահարելով Անահիտին՝ 055 391 920 հեռախոսահամարով: