info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Տարվա ամփոփում: Մենք 4 տարեկան ենք:

Տարվա ամփոփում: Մենք 4 տարեկան ենք:

Տարվա ամփոփում: Մենք 4 տարեկան ենք:

2016 թ.-ի դեկտեմբերի 19-ին, «Elite Plaza» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ մեր տարվա ամփոփիչ միջոցառումը:

Մենք 4 տարեկան ենք, իսկ դա նշանակում է 230 արշավ Հայաստանում, հազարավոր մասնակիցներ և տասնյակ բացահայտումներ:

Մեր գլխավոր առաքելությունը եղել և մնում է ներկայացնել Հայաստանի աշխարհագրությունը:

Գիտակցելով թե ինչքան կարևոր է այսօր դեպի Արցախ իրականացվող ճանապարհորդությունները, մենք միջոցառումը նվիրել էինք Արցախին: Փորձեցինք ցույց տալ Արցախի տուրիստական պոտենցիալը:

Տարվա ամփոփում: Մենք 4 տարեկան ենք:

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը 2016 թվականը անվանեց աննախադեպ լեռնային տարի

Միջոցառման ընթացքում խոսվեց աշխարհագրական տուրիզմի և տուրիզմի այլ տեսակների կապի մասին: Ներկայացվեց այս տարվա առավել հետաքրքիր արշավները, մասնավորապես՝ վերելք Մեծ Քիրս լեռ, վերելք Քաջքար լեռ, ճանապարհորդություն Համշենում, վերելք Կազբեկ լեռ և այլն:

Այս ամենն ուղեկցվեց տեսանյութերով, լուսանկարներով և հետաքրքիր պատմություններով:

Կազբեկի վերելքի մասին պատմում են արշավի մասնակիցները:

Տրվեցին շնորհակալագրեր մեր նախագծին օժանդակող և ակտիվ մասնակցող մարդկանց:

Միջոցառման ընթացքում անցկացվեց մրցույթ, որն անվանել էինք «Հայկական Էվերեստ»: Ներկա գտնվողները գումարում էին իրենց բարձրացած լեռների հարաբերական բարձրությունները: Հաղթողներն էին Կարինե Հակոբյանը, Վիգեն Աբրահամյանը և Հրաչյա Իվանյանը:

Միջոցառումը կազմակերպվում է «Elite Plaza» բիզնես կենտրոնի հետ համատեղ: Մուտքավճարից հավաքված գումարը կազմեց 125 000 դրամ, որն ամբողջությամբ ուղղվեց լեյկոզով հիվանք Անի Երզնկյանի բուժմանը:

«Elite Plaza» բիզնես կենտրոնի տնօրեն Դավիթ Մկոյանը փոխանցեց հավաքված գումարը «Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Սահակյանին

Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի

Տարվա ամփոփում: Մենք 4 տարեկան ենք: