Հայաստանի ջրամբարները
Հայաստանի ջրամբարները հետևյալն են՝ Ախուրյանի ջրամբար, Արփի լճի ջրամբար, Բերքաբերի ջրամբար, Սևաբերդի ջրամբար, Վարդաքարի ջրամբար և այլն։
Ախուրյանի ջրամբար
Ախուրյան գետի վրա կառուցված արհեստական լիճ ՀՀ և Թուրքիայի սահմանագըլխին: Մակերեսը կազմում է 54 կմ² , ջրի ծավալը` 525 մլն մ³: Ոռոգում է Արագածոտնի, Արմավիրի և Շիրակի մարզերի հողերը:
Արփի լճի ջրամբար
Նախկինում լիճ Շիրակի մարզում, Աշոցքի սարահարթում, 1950-ից վերածվել է ջրամբարի: Մինչև ջրամբար դառնալը մակերեսը եղել է 20,6 կմ², խորությունը` 1,6 մ, ծավալը` 3 մլն մ³
Բերքաբերի ջրամբար
Արհեստական լիճ Տավուշի մարզում` Ջողազ գետի վրա: Ջրի ծավալը 43 մլն մ³ : Ծառայում է Տավուշի մարզի հողերը ոռոգելու համար:
Կեչուտի ջրամբար
Արհեստական լիճ Վայոց ձորի մարզում, Արփա գետի հովտում, Ջերմուկ քաղաքի մոտ: Ծառայում է Արփա-Սևան ջրատարով Արփա գետի ջրերի մի մասը Սևանա լիճ մղելու համար: Մակերեսը` 130 հա, ջրի ծավալը` 24 մլն մ³
Մանթաշի ջրամբար
Ջրամբար Շիրակի մարզում, Արագած լեռնազանգվածի հս-արմ. լանջին, Մանթաշ գետի վրա: Մակերեսը` 0,76 հա, ջրի ծավալը` 7,0 մլն մ³
Սպանդարյանի ջրամբար
Արհեստական լիճ Սյունիքի մարզում, Որոտան գետի վերին հոսանքի վրա: Ծառայում է Որոտանի կասկադի ՀԷԿ- երին սնելու և Որոտան գետի հոսքի մի մասը Սևանա լիճ տեղափոխելու (Կեչուտի ջրամբարի միջոցով) համար: Մակերեսը` 14,1 կմ², ջրի ծավալը` 237 մլն մ³
Ազատի ջրամբար
Ջրամբար ՀՀ Արարատի մարզում՝ Ազատ գետի միջին հոսանքում, Լանջազատ գյուղի մոտ։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Մակերեսը 85 կմ2 է, ընդհանուր ծավալը՝ 70 միլիոն մ3։ Սնվում է նաև աղբյուրներից։ Օգտագործվում է ոռոգման համար։
Մեծավանի ջրամբար
Ջրամբար Լոռու մարզում, Տաշիր գետի վրա, Մեծավան գյուղից 1 կմ հս-արմ.: Մակերեսը` 330 հա, ծավալը` 5,4 մլն մ³:
Աղբյուրակի ջրամբար
Ջրամբար Կոտայքի մարզում, Հրազդան գետի վրա, Հրազդան քաղաքի տարածքում, Արգելի ՀԷԿ-ի արհեստական ջրավազանը: Բարձրությունը ծովի մակարդակից 1695 մ է, մակերեսը` 133 հա, ջրի ծավալը` 5,8 մլն մ³
Սառնաղբյուրի ջրամբար
Արհեստական լիճ Շիրակի մարզում, Ճլկան գետի վրա: Ջրի ծավալը` 4,5 մլն մ³, բարձրությունը ծովի մակարդակից` 1854 մ: Մակերեսը` 0,56 կմ²: Ոռոգում է Շիրակի մարզի հողերը
Սևաբերդի ջրամբար
Արհեստական լիճ Կոտայքի մարզում, Գեղամա լեռների արմ. լանջին, Սևաբերդ գյուղի արմ. մասում: Մակերեսը` 1200 հա, ջրի ծավալը` 6 մլն մ³, բարձրությունը ծովի մակարդակից` 1970 մ
Վարդաքարի ջրամբար
Արհեստական լիճ Շիրակի սարահարթում` Կարկաչան գետի վրա: Մակերեսը` 80 հա, ջրի ծավալը` 5,0 մլն մ³: Ոռոգում է Շիրակի մարզի հողերը
Տավուշի ջրամբար
Արհեստական լիճ Տավուշի մարզում՝ Տավուշ գետի վրա: Մակերեսը` 40 հա, ջրի ծավալը` 4,5 մլն մ³ : Ոռոգում է Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Մովսեսգեղ և Տավուշ գյուղերի հողերը
Տոլորսի ջրամբար
Արհեստական լիճ Սյունիքի մարզում` Այրիգետի և Սիսիան գետի վրա: Մակերեսը` 4,5 կմ², ջրի ծավալը` 82 մլն մ³: Հիմնականում ծառայում է Շամբի և Տաթևի ՀԷԿ- երը սնելու համար, նաև ոռոգում է Սյունիքի մարզի հողերը
Մարմարիկի ջրամբար
Գտնվում է Կոտայքի մարզում, Մարմարիկ գետի վրա: Այս ջրամբարն ունի 55 մ բարձրության պատվար, 24 միլիոն խոր.մ ընդհանուր ծավալ և 23 միլիոն խոր.մ` օգտակար ծավալ: Ջրամբարը սկզբնապես կառուցվել էր 1974 թ. նոյեմբերին, սակայն երբեք չէր շահագործվել: Ջրամբարի պլանավորված ջուր լցնելուց մի քանի օր առաջ պատվարի ստորին շեպը փլուզվեց, և մոտ 500 հազար խոր.մ բնահող սահեց դեպի ստորին բյեֆը
Երևանյան լիճ
Արհեստական ջրամբար Երևան քաղաքի հվ-արմ. մասում, Հրազդանի կիրճում: Մակերեսը` 65 հա, միջին խորությունը` 8 մ, ջրի ծավալը` շուրջ 5 մլն մ³
Հերհերի ջրամբար
Արհեստական ջրամբար Վայոց Ձորում, ընդհանուր ծավալը 26 մլն մ³, օգտակար ծավալը 23 մլն մ³, պատվարի բարձրությունը 74 մ
Խնձորուտի ջրամբար
Արհեստական ջրամբար Տավուշի մարզում, Խնձորուտ գետի վրա:Ջրի ծավալը 4 մլն մ³
Դավիթ-Բեկի ջրամբար
Գտնվում է Սյունիքի մարզում՝ Նոր Առաջաձոր գյուղի մոտ