info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

«Հայկական լեռնաշխարհ» խորագրով սեմինարը՝ տուրիզմի ոլորտի աշխատակիցների համար

«Հայկական լեռնաշխարհ» խորագրով սեմինարը՝ տուրիզմի ոլորտի աշխատակիցների համար

«Հայկական լեռնաշխարհ» խորագրով սեմինարը՝ տուրիզմի ոլորտի աշխատակիցների համար«Հայկական լեռնաշխարհ» խորագրով սեմինարը՝ տուրիզմի ոլորտի աշխատակիցների համար

2017 թ.-ի մարտի 7-ին Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ «Հայկական լեռնաշխարհ» խորագրով սեմինարը՝ տուրիզմի ոլորտի աշխատակիցների համար։ Սեմինարը վարեց Հայկական աշխարհագրական նախագծի ղեկավար Տիգրան Շահբազյանը: Ներկայացվեց Հայկական լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից:

Սեմինարի նպատակը

Սեմինարի նպատակն էր տեղեկացնել Հայկական լեռնաշխարհի տեղի, դիրքի, սահմանների մասին, ինչպես նաև անդրադառնալ «Հայկական լեռնաշխարհ» հասկացությանը որպես միջազգային տերմին, ներկայացնել Հայկական լեռնաշխարհի բարձր կետերը, անդրադառնալ Հայաստան և Հայկական լեռնաշխարհ հասկացությունների տարբերություններին: Հանդիպումը առիթ հանդիսացավ նաև մշակույթի և տուրիզմի ոլորտների ներկայացուցիչների հետագա համագործակցության ծրագրերի մշակման համար։

«Հայկական լեռնաշխարհ» խորագրով սեմինարը՝ տուրիզմի ոլորտի աշխատակիցների համար

Սեմինարի վերջում մասնակիցները գրավոր ներկայացրին իրենց առաջարկները, թե հաջորդիվ հատկապես ժողովրդական արվեստի արեալային առանձնահատկություններին վերաբերող ի՞նչ թեմաներ կցանկանան քննարկել:

Հատուկ շնորհակալություն Ժողովրդական ստեղծագործության կենտրոնին ի դեմս Նանե Բագրատունու հայկական կոլորիտային միջավայրում մեզ հյուրընկալելու համար:

Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի և Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի

Հայկական լեռնաշխարհ