info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Սեմինար «Հայկական լեռնաշխարհ» թեմայով

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհ

«Հայկական լեռնաշխարհ» սեմինարը տեղի ունեցավ 2016 թվականի մայիսի 19-ին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում: Այն վարում էր աշխարհագրագետ, «Հայկական Աշխարհագրական Նախագծի» հիմնադիր, «Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի» վարչության անդամ՝ Տիգրան Շահբազյանը:

Սեմինար «Հայկական լեռնաշխարհ»

Հայկական լեռնաշխարհի տեղը, դիրքը, սահմանները

Սեմինարի հիմնական նպատակն էր իրազեկել մարդկանց Հայկական լեռնաշխարհի տեղի, դիրքի, սահմանների մասին, ինչպես նաև անդրադառնալ «Հայկական լեռնաշխարհ» հասկացությանը որպես միջազգային տերմին, ներկայացնել Հայկական լեռնաշխարհի բարձր կետերը, անդրադառնալ Հայաստանի Հանրապետություն և Հայկական լեռնաշխարհ հասկացությունների տարբերություններին: Ինչպես նաև իրազեկել «Մերն է» նախագծի մասին, որն իր բնույթով եզակի է Հայաստանում:

Սեմինարի սկզբում ներկայացվեց, թե Հայկական լեռնաշխարհը ինչ երկրաբանական պրոցեսներիի արդյունքում է ձևավորվել: Լեռնաշխարհի դիրքը դիտարկվեց մակրո մեզո, միկրո մակարդակներով, անուհետև ներկայացվեց նրա ռելիեֆը, ռելիեֆի հիմնական միավորները՝ լեռնաշխարհը շրջապատող ծալքաբեկորավոր լեռները, միջնաշխարհը և դրանց ավելի փոքր միավորները: Ներկայացվեց Հայկական լեռնաշխարհ և Հայկական բարձրավանդակ հասկացությունների տարբերությունները:

Հայկական լեռնաշխարհի բարձր գագաթները

Այնուհետև անդրադարձ կատարվեց լեռնաշխարհի ամենաբարձր գագաթներին, գործող և հանգած հրաբուխներին, խոշոր լճերին և նրանց ծագումնաբանությանը, էնդեմիկ կենդանիներին:

Սեմինար «Հայկական լեռնաշխարհ»

«Մերն է» լեռնային նախագիծ

Երկրորդ մասում ներկայացվեց «Մերն է» նախագիծը որի շրջանակներում «Հայակական աշխարհագրական նախագիծը» կազմակերպում  է վերելք Հայաստանի տարածքում գտնվող լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները:

Սեմինարի ընթացքում շնորհվեցին մրցանակներ ներկաներց ամենաշատ լեռներ բարձրացողներին, «Համասևանյան աղբահավաք» միջոցառման կազմակերպիչներին, նաև մրցույթի կարգով հնչեցված հարցին պատասխանողին: Վերջում բոլոր մասնակիցներն ստացան նվեր քարտեզներ:

Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի

Հայկական լեռնաշխարհ