info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

ՀՀ վարչատարածքային կառուցվածքը

Административно-территориальная структура РА

Административно-территориальная структура РА

Հասարակական կյանքը չափազանց բարդ համակարգ է, իսկ նրա կառավարումը ոչ միայն համալիր գիտություն է, այլև նուրբ արվեստ: Մարդկության զարգացման հազարամյակների փորձը ցույց է տալիս, որ հասարակության, պետության կառավարումն իրականացվում է երկու հատույթով` ճյուղային և տարածքային:

Ճյուղային կառավարում իրականացնելու համար հիմք են ընդունվում հասարակական կյանքի ոլորտները` տնտեսական, քաղաքական, սոցիալական և հոգևոր-մշակութային: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր ճյուղերն ու ենթաճյուղերը, որոնց կառավարման համար ստեղծվում են հատուկ կառույցներ: Դրանք կարող են կոչվել տարբեր կերպ` ճյուղային նախարարություն, կոմիտե, գործակալություն, ծառայություն և այլն:

Վարչատարածքային բաժանում

Տարածքային կառավարում իրականացնելու համար երկիրը բաժանում են մասերի, այսինքն` կատարում են վարչատարածքային բաժանում: Վարչատարածքային բաժանման միավորները տարբեր երկրներում տարբեր կերպ են կոչվում` մարզ, նահանգ, երկրամաս, վիլայեթ, շրջան և այլն: Այդ տարածքները կարող են տրոհվել ավելի մանր միավորների` ընդհուպ մինչև գյուղական համայնքների: Դրանք բոլորը` ինչպես առաջին կարգի միավորները, այնպես էլ դրանց մասերը, վարչատարածքային բաժանման միավորներ են: Դրանք միասին կազմում են պետության վարչատարածքային կառուցվածքը:

Վարչատարածքային ամեն մի միավոր ունի իր կառավարման մարմինը, որը կարող է լինել նշանակովի կամ ընտրովի:

Ցարական Ռուսաստանի կազմում Արևելյան Հայաստանը ունեցել է եռաստիճան բաժանում, բաժանված է եղել նահանգների, նահանգները` գավառների, գավառները` ոստիկանական տեղամասերի: 1918 թ. Անկախ պետություն դարձաձ ՀՀ իշխանությունները բարեփոխեցին տարածքային կառավարումը:

Խորհրդային Հայաստանը նույնպես կատարեց նոր վարչատարածքային բաժանում: 1921 թ. Ընդունած հատուկ դեկրետով փոփոխվեցին վարչատարածքային միավորների սահմանները, ինչպես նաև առաջին և երկրորդ աստիճանի միավորների անվանումները: Երկիրը բաժանվեց 9 գավառի և 38 գավառակի:

1929-1930 թթ. հաստատավեց վարչատարածքային նոր կառուցվածքը, որը մասնակի փոփոխություններով պահպանվեց մինչև 1995 թ.:

Խորհրդայի Հայաստանն իր գոյության վերջին տարիներին բաժանված էր 58 առաջին աստիճանի վարչատարածքային միավորների` 37 վարչական շրջանների, 21 հանրապետական ենթակայության քաղաքների, ինչպես նաև մոտ 1000 ավելի փոքր բնակավայրերի:

ՀՀ վարչատարածքային կառուցվածքը հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի 1995 թ. Ընդունած օրենքով: Վարչական շրջանների փոխարեն ստեղծվեցին 10 վարչական մարզեր, որոնք բաժանվեցին 866 գյուղական և 49 քաղաքային համայնքների: Երևան քաղաքը սկզբում ստացավ մարզի, իսկ 2009 թ. Հունիսի 1-ից` համայնքի կարգավիճակ:

Հայաստանի մարզերը