info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ապակեքար լեռ

արշավային երթուղիներ դիլիջան ազգային պարկում

Ապակեքար լեռ

Ապակեքար լեռ կամ Աբեղաքար անունով հայտնի լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Հաղարծին և Հովք գյուղերի միջև: Բարձրությունը՝ 1651 մետր է:

Հովք գյուղից մի տպավորիչ լեռ է երևում, որը երբևէ տեսնողին անտարբեր չի թողնի: Տեղացիներն այդ հեռվից նշմարվող լեռը անվանում են Աբեղաքար: Լեռան մասին դժվար է տեղեկություններ գտնելը, քանի որ լեռը հայտնի չէ լեռնագնացների շրջանում: Ապակեքար լեռը գտնվում է Դիլիջան Ազգային Պարկի տարածքում:

Դիլիջան Ազգայի Պարկ

Զբաղեցնում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը՝ Բովաքարի արևելյան, Միափորիի հյուսիսարևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերը, մոտ 24000 հեկտար տարածություն։

Կազմակերպվել է 1958 թվականին՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով։ Անտառներն առաջին կարգի են։ Ունեն հողապաշտպան, ջրակարգավորիչ, գիտական և տնտեսական նշանակություն։ Ազգային պարկի բուսաշխարհն ընդգրկում է 902 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40-ը՝ հազվագյուտ։

 

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում