info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Անապուրնայի բազային ճամբար / 13 օր

Անապուրնայի բազային ճամբար / 13 օր

Անապուրնայի բազային ճամբար / 13 օր

Մենք կրկին վերադառնում ենք Հիմալայներ։
Դեպի Էվերեստի բազային ճամբար ճամփորդությունից հետո հասկացանք, որ թողել ենք մեր սիրտը Հիմալայներում և անպայման պետք է վերադառնանք։
Եվ այդպիսով որոշում կայացվեց  վերադառնալ Նեպալ, այս անգամ քայլելու դեպի Անապուրնայի բազային ճամբար։
Համարվում է, որ «Անապուրնայի բազային ճամբար» երթուղին աշխարհում ամենագեղեցիկներից է։ Դե իսկ մենք էլ որոշեցինք ինքներս գնալ ու համոզվել դրանում։

Օր 1 –  / Երևան – Կատմանդու

Դիմավորում Կատմանդույի օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց։

Կատմանդու

Օր 2 –  / Կատմանդու Պոկհարա

Առավոտյան ավտոբուսով կուղևորվենք Պոկհարա (մոտ 7 ժամ)։ Տեղ հասնելուն պես կտեղավորվենք հյուրանոցում և կզբոսնենք Պոկհարայում։

Պոկհարա / Անապուրնայի բազային ճամբար

Օր 3 –  / Պոկհարա – Նայապուլ – Տիկհեդունգա (1540մ)

Առավոտյան ավտոբուսով կուղևորվենք Նայապուլ, որտեղից կսկսենք դեպի Անապուրնայի բազային ճամբար մեր արշավը։ 

Անապուրնայի բազային ճամբար

Հրաշալի տեսարանների ուղեկցությամբ կհասնենք մեր այս օրվա վերջնակետ՝ Տիկհեդունգա։

Օր 4 –  / Արշավ դեպի Գորեպանի (2874մ)

Այսօր համեմատաբար ավելի բարդ վերելք է սպասվելու՝ քարե աստիճաններից արահետով դեպի վեր։ Բայց Անապուրնա Հարավի և Հինուչուլի լեռների անհավանական տեսարանները կմեղմացնեն վերելքը։ Ճանապարհն անցնելու է կաղնու անտառներով։ 

Գորեպանի / Անապուրնայի բազային ճամբար

Օր 5 –  / Վերելք Փունհիլ (3210մ) և արշավ դեպի Թադապանի (2680մ)

Այսօրվա երթուղին Անապուրնայի շրջանի ամենագեղեցիկ ու մեծ պահանջարկ վայելող ուղղություններից է․ բարձրանալու ենք Փունհիլ, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Մանասլու լեռը և Անապուրնայի լեռնաշղթան։ Փունհիլից հետո կիջնենք Գորեպանի, կնախաճաշենք և կշարունակենք մեր արշավը դեպի Թադապանի։
Գիշերակացը Թադապանիում։

Փունհիլ / Անապուրնայի բազային ճամբար

Օր 6 –  / Արշավ դեպի Չհոմրոնգ (2210մ)

Նախաճաշից հետո կսկսենք մեր արշավը դեպի 2210 մետրի վրա տեղակայված Չհոմրոնգ գյուղ։ Այս օրը ճանապարհին մի քանի ջրվեժների ենք հանդիպելու և անցնելու ենք մի քանի ճոճվող կամուրջներով։ Իսկ Հիմալայների հիասքանչ տեսարանները մեզ ուղեկցելու են ողջ ընթացքում։

Չհոմրոնգ / Անապուրնայի բազային ճամբար

Օր 7 –  / Արշավ դեպի Հիմալայա (2920մ)

Օրվա սկզբում կսկսենք իջնել, մինչև կհասնենք ճոճվող կամուրջի, որից հետո կսկսվի կտրուկ վերելք անտառի միջով։ Անցնելու ենք հնդկեղեգի անտառներով, իսկ ճանապարհին վայելելու ենք քիչ-քիչ մեր առջև բացվող Մաչապուչարե լեռան տեսարանը։ 

Մաչապուչարե / Անապուրնայի բազային ճամբար

Օր 8 –  / Անապուրնայի բազային ճամբար (4120մ)

Ահա այն օրը, երբ մենք բարձրանալու ենք դեպի Անապուրնայի բազային ճամբար։
Երթուղու սկզբում իջնելու ենք դեպի Մոդի գետը, որից հետո միջին բարդության վերելք ենք իրականացնելու դեպի Մաչապուչարե լեռան բազային ճամբար։ Այստեղից մեզ բացվելու է հիանալի տեսարան դեպի հսկա լեռների ձնածածկ գագաթները։

Անապուրնայի բազային ճամբար


Հիասքանչ տեսարանները վայելելուց հետո կշարունակենք մեր արշավի դեպի մեր նպատակակետը՝ Անապուրնայի բազային ճամբար։
Գիշերակացը Անապուրնայի բազային ճամբարում։

Օր 9 –  / Արշավ դեպի Բամբու (2310մ)

Առավոտյան, վայելելով արևի առաջին շողերից բոցավառվող հսկա լեռների գագաթների տեսարանները, կսկսենք իջնել դեպի Բամբու։ Այսօր մեզ երկար վայրէջք է սպասվում։
Պետք է հաղթահարել 17 կմ տարածություն և մեծ բարձրություն կորցնել։ 

Անապուրնայի բազային ճամբար

Օր 10 –  / Արշավ դեպի Ջհինու Դանա (1780մ)

Օրը կսկսենք անտառների միջով գեղեցիկ արշավով։ Ճանապարհին բազմաթիվ ֆերմաներ և այնտեղ ջանասիրաբար աշխատող գյուղացիների կտեսնենք։
Այնուհետև մեզ բավականին կտրուկ վայրէջք է սպասվելու դեպի Ջհինու Դանա, որտեղ էլ այս օրը գիշերելու ենք։ 

Ցանկության և ժամանակի առկայության դեպքում կայցելենք տեղի հայտնի տաք աղբյուրը։ 

Անապուրնայի բազային ճամբար

Օր 11 –  / Արշավ դեպի Նայապուլ (1100մ) և տեղափոխում Պոկհարա

Այսօր մեր Անապուրնայի բազային ճամբար քայլարշավի վերջին օրն է։ Երթուղու սկզբում մոտ մեկ ժամ կտրուկ արահետով կբարձրանանք, այնուհետև կսկսենք վայրէջքը։ Հրաշալի տեսարաններն ինչպես միշտ անպակաս են լինելու մեր երթուղուց ու թույլ չեն տալու զգալ ճանապարհի բարդությունը։
Երթուղին ավարտելուց հետո ավտոբուսով կուղևորվենք Պոկհարա, որտեղ էլ կգիշերենք։

Անապուրնայի բազային ճամբար

Օր 12 –  / Վերադարձ Կատմանդու

Կատմանդու վերադառնալուն պես կտեղավորվենք հյուրանոցում։ Երեկոյան մեզ սպասվում է հրաժեշտի ընթրիք։

Կատմանդու / Անապուրնայի բազային ճամբար

Օր 13 –  / Վերադարձ տուն

Հրաժեշտ ենք տալիս Նեպալին ու վերադառնում տուն՝ մեզ հետ տանելով Հիմալայան լեռների հանգստությունն ու անթիվ անհամար հիշողություններ։

Արժեքը ներառում է՝

Արժեքը չի ներառում՝

Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։

Մեր առաջիկա արշավները