info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Անի Խաչատրյան

Անի Խաչատրյան

Անի Խաչատրյան

Մասնագիտություն (ինչո՞վ ես զբաղվում)

Մասնագիտությամբ մարքեթոլոգ եմ, հիմա աշխատում եմ որպես SMM մենեջեր:

Ի՞նչը ստիպեց քեզ առաջին անգամ մասնակցել արշավի, ի՞նչ էիր զգում առաջին անգամ քո «հարմարավետության գոտուց» դուրս գալուց

Շատ վաղուց մասնակցել էի արշավների, ու դրանից հետո տարիներ տևող դադար եղավ։ Հետո վերսկսվեց հետաքրքրվածությունս, բավականին երկար ժամանակ հետևում էի ArmGeo-ի էջին, իվենթներին, ու սպասում էի հարմար (հեշտ) արշավի։ Ու մի օր համարձակությունս հավաքեցի, զանգեցի ու գրանցվեցի Միափորի արշավի՜ն: Իսկ ինչ վերաբերում է հարմարավետության գոտուց դուրս լինելուն, կարող եմ ասել, որ հարմարավետության գոտուց դուրս զգալով եմ զանգել ու գրանցվել իմ առաջին արշավին։

Անի Խաչատրյան

Ինչո՞ւ ես լեռներ բարձրանում: Ի՞նչ են տալիս քեզ լեռները

Լեռներում դու իսկական ես, լեռներում էնքան բան է անկարևոր դառնում, լեռներում համերաշխ ես ինքդ քեզ հետ, լեռները շատ բան են սովորեցնում, ավելի ներդաշնակ են դարձնում։

Ունե՞ս սիրելի մեջբերում լեռների մասին

Մեջբերում այս պահին չեմ մտաբերում, բայց փոխարենը կարող եմ նշել Արեգ Նազարյանի «Լեռնագնացների երգը», որն ինձ համար շատ կարևոր մի ընթացքում, իմ կյանքի soundtrack-ն էր։

Անի Խաչատրյան

Ունե՞ս ավելի բարդ ու բարձր լեռներ նվաճելու ցանկություն

Էդպիսի մի օրինաչափություն կա, չէ՞, եթե առաջին արշավից հետո էլի ես մասնակցում, ուրեմն դա ընդմիշտ է։ Իսկ եթե ընդմիշտ է, ուրեմն նվաճելու լեռներ միշտ կան, ցանկություն էլ, իհարկե։

Ո՞րն է քո ամենահիշարժան արշավը և ինչո՞վ է այն հիշարժան

Ինձ համար ամենա-ամենա հիշարժան արշավը Արարատ լեռան վերելքն էր։ Դա արշավ չէ, դա կյանքի կարևոր փուլ է, դա Արարատից առաջ ու Արարատից հետո տարանջատող կարևոր զգացում է, պայքարել սովորեցնող ու հաղթել ստիպող ուղղություն է, իսկ արարատված լինելը՝ ստատուս։ Հիշարժան էր ամեն վայրկյանով, ամեն զգացած պահով, ամեն մանրուքով։ Կարոտեցի՜:

Անի Խաչատրյան

Ի՞նչ խորհրդով կօգնես այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ ուզում են սկսել արշավել, բայց այդպես էլ չեն համարձակվում

Մի օր երեկոյան ուղղակի զանգեք 043 005165 ու գրանցվեք առաջիկա արշավին։ Ոչինչ մի պլանավորեք, մի վախեցեք ոչնչից, բացահայտեք ու ճանաչեք ինքներդ Ձեզ լեռներում։

Միացիր մեր արշավներին