info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հրեշտակների ձոր

Հրեշտակների ձոր

Հրեշտակների ձոր

Հրեշտակների ձոր անունով հայտնի դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հարևանությամբ: Վերջին շրջանում զբոսաշրջային այս ուղղությունը բավական հայտնի է դարձել թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների շրջանում: Այն գտնվում է Երևանից 55 կիլոմետր հեռավորության վրա:

Մարզի այդ հատվածն առհասարակ աչքի է ընկնում ժայռոտ կիրճերով, սակայն Հրեշտակների ձորը մյուսներից առանձնանում է իր յուրօրինակությամբ ու գեղեցկությամբ:

Հրեշտակների ձոր

Հրեշտակների ձոր հասնելու համար հարկավոր է գնալ Վեդի քաղաքի հարևանությամբ գտնվող Դաշտաքար գյուղը, որի դարպասների ձախ հատվածում էլ կտեսնեք դեպի կիրճ տանող ճանապարհը ցույց տվող առաջին նշանը: Այդտեղից անհրաժեշտ է անցել 3.3 կիլոմետր մինչև կհասնեք Հրեշտակների ձոր:

Հենց Հրեշտակների ձորը շատ կարճ է, ու այդ փոքր հատվածում բուսականություն գրեթե չկա: Արահետը շրջապատված է գեղեցիկ ժայռաբեկորներով, որոնք տեղանքին խորհրդավորություն են հաղորդում:

Հրեշտակների ձորի արշավը շատ հաճախ ուղեկցվում է Իլկասար լեռան վերելքով։ Արշավի սկզբում բարձրանում ենք Իլկասար, այնուհետև շարունակում դեպի Հրեշտակների ձոր։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Հայկական լեռնաշխարհ