Հրեշտակների ձոր և Գևորգ Մարզպետունու ամրոց
Հրավիրում ենք իրականացնել մշակութային ճանաչողական այց Արարատի մարզում, որը կհամադրենք թեթև քայլարշավներով։
Ծրագրի սկզբում կծանոթանանք Արարատի մարզի եկեղեցաշինական գոհարներից մեկի՝ Սուրբ Կարապետ վանքի հետ։ Այն, արձանագրություններից մեկի համաձայն, հիմնադրել են Օրբելյան իշխանները 14-րդ դարի սկզբին։ Վանքը աչքի է ընկնում հարուստ և պահպանված զարդաքանդակներով։
Վանքի պատմությանը ծանոթանալուց հետո կուղևորվենք Ուրցաձոր գյուղ, որտեղից էլ կիրականացնենք թեթև քայլարշավ դեպի Տափի բերդ՝ 4 կմ։ Բերդը կառուցվել է 10-րդ դարում և ժողովրդի շրջանակում ավելի հայտնի է Գևորգ Մարզպետունու ամրոց անվամբ: Շրջապատված է ուղղանկյուն հատակագիծ պարսպով, որի 4 անկյունները ուժեղացված են շրջանաձև հատակագծեր ունեցող աշտարակներով: Պարսպի ներսում է գտնվում նաև 13-րդ դարի եկեղեցին։
Օրը կավարտենք իրականացնելով մեկ այլ քայլարշավ դեպի Հրեշտակների ձոր՝ 4 կմ երկարությամբ։ Այն հայտնի է իր դեղնակարմրավուն ժայռաբեկորներով, որոնք տեղանքին խորհրդավորություն են հաղորդում: Այս տարածքը հարուստ է նաև հանքային ջրերով։
Արշավը հարմար է սկսնակներ համար։
Արշավի երկարություն՝ 8 կմ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը՝ 8։30
Մասնակցության արժեքը՝ 8 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Գիդի ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը – https://bit.ly/3GHAt9H
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։