Անձավաջրի կիրճ
Անձավաջրի կիրճը գտնվում է Վայոց Ձորում՝ Ելփին գյուղի մոտակայքում։ Կիրճն առանձնահատուկ է իր անանցանելի թվացող նեղ ժայռերով և դեղնակարմրավուն երանգներով։
Դեպի Անձավաջրի կիրճ արշավը հիմնականում ուղեկցվում է Խարանալեռի (1897 մ) արշավի հետ, որի գագաթից բացվում է տեսարան դեպի Գենուտ, Շրեշտասար, Քարկատար, Ձիասար և Ծակքար լեռնագագաթները։