Շրջապատի համեմատ բավականին առանձնացած, ծովի մակերևույթից 1315 մ բարձրությամբ, ամեհի քարափներով երիզված Ամուտեղ լեռը գտնվում է Հակարի գետի ձախ ափից ուղիղ գծով 5 կմ արևելք: Լեռան գագաթին կանգուն է 17-րդ դարի վերջին կամ 18—րդ դարի սկզբներին կառուցված մի փոքրիկ եկեղեցի: Այն թաղածածկ, միանավ շինություն է՝ կառուցված կրաքարով և կրաշաղախով: Արձանագրություններ չկան:
Ամուտեղի եկեղեցին մինչև Հարար գյուղի հայաթափվելը, հանդիսացել է վերջինների գլխավոր ուխտատեղին:
լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի