info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հնդկաստանի դեսպանը՝ Հայաստանի լեռներում

Indian Ambassador in Armenia

Indian Ambassador in Armenia

«Մեր հարաբերությունները յուրահատուկ են». Հայաստանում Հնդկաստանի դեսպան

Հնդկաստանի դեսպանը մեր գիդերի հետ

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալը մասնակցեց Armenian Geographic-ի կազմակերպած դեպի Աժդահակ արշավին: Սա շատ յուրահատուկ արշավ էր մեր պատմության մեջ, քանի որ առաջին անգամ արշավին մասնակցում էր 90 մարդ: Արշավը հաջողված էր, քանի որ բոլոր 90 մասնակիցները հասան Աժդահակի գագաթ և բարեհաջող իջան այնտեղից: Նրանց մեջ էր նաև Հնդկաստանի դեսպանը:

Ի՞նչ տպավորություններ ունեք այս արշավից, և արդյոք այն դժվա՞ր էր ձեզ համար:

Աժդահակի արշավը շատ հետաքրքիր էր, լեռները շատ յուրահատուկ գեղեցկություն ունեն: Շատ հիանալի է այսքան շատ հրաբուխներ տեսնել մոտակայքում: Լիճը հրաշալի է: Արշավն այնքան էլ դժվար չէ մարզված մարդկանց համար, այն միջին դժվարություն ունի:

Հնդկաստանի դեսպանը

Դուք սովո՞ր եք արշավելուն:

-Այո, վերջին տարիներին ես հաճախ եմ արշավում, բայց հիմնականում հեշտ արշավների եմ մասնակցում:

Սա առաջին անգա՞մն է, որ Armenian Geographic-ի հետ մասնակցում եք արշավի:

-Ոչ, սա երևի 10-րդ անգամն է:

Ձեզ դո՞ւր է գալիս ArmGeo-ի հետ արշավելը:

-Այո, ArmGeo-ի թիմն իրոք պրոֆեսիոնալ է: Տիգրանը (Armenian Geographic-ի ղեկավարը) միայն գիդ չէ, նա իրոք լավ աշխարհագրագետ է, շատ լավ գիտի տարածքը և լավ տիրապետում է աշխարհագրությանն ու քարտեզագրությանը:

Հնդկաստանի դեսպանը

Էլ որտե՞ղ եք արշավել Հայաստանում:

-Ես եղել եմ Արագածի երկու գագաթներին: Մյուս լեռների անունները չեմ հիշում, ինձ համար շատ դժվար է դրանք հիշելը:

Դուք սիրո՞ւմ եք այստեղի կյանքը:

-Այո, շատ հինալի երկիր է, մարդիկ շատ ընկերասեր են: Հայաստանն ու Հնդկաստանն ունեն բարեկամական և եղբայրական հարաբերություններ: Կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները յուրահատուկ են:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավներ Հայաստանում