info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Աչքասար լեռ

Աչքասար

Աչքասար

Ջավախքի լեռնավահան

Ջավախքի լեռնավահանը գտնվում է ՀՀ Լոռու, Շիրակի մարզերում և Վրաստանում: Սկսվում է Քարախաչի լեռնանցքից և միջօրեականի ուղղությամբ ձգվում է մինչև Վրաստանի՝ Դիքմադաշ լեռնանցքը: Երկարությունը՝ 65 կմ, ՀՀ-ում՝ 20 կմ: Ամենաբարձր կետը ՀՀ-ում Աչքասարն է (3196 մ), Վրաստանում՝ Եմլիկի լեռն է (3054 մ): Ջավախքի լեռներին անվանում են նաև Խոնավ լեռներ, Կանգառք, Մթին լեռներ:

Աչքասար հս-արլ. լանջից է սկիզբ առնում Տաշիր գետի աջ՝ Մթնաձոր վտակը, իսկ արևմտյան լանջին է գտնվում Յոթաղբյուրը: Աչքասարը լավային կոն է՝ կազմված անդեզիտացիդներից, լանջերը զառիթափ են ու ծածկված մերձալպյան բուսականությամբ, իսկ բարձրադիր մասերը՝ քարակառկառներով և ալպյան գորգերով:

Լեռնավահանը սկսվում է Թրիալեթի լեռների կենտրոնական հատվածից և ձգվելով միջօրեականի ուղղությամբ՝ հասնում է Քարախաչի լեռնանցք:  Ունի հրաբխային ծագում:

Մթին լեռներ

Լեռնավահանը ծածկված է հրաբխային ապարներով: Շատ մասերում հանդիպում են քարային կուտակումներ, որոնք ցածրադիր լանջերում առաջացնում են քարե բլուրներ: Այդ քարային կուտակումներն առաջանում են հրաբխային ապարների հողմնահարման հետևանքով, որոնց հաճախ կոչում են «քարե ծովեր», որոնք ավելի շատ հանդիպում են արևմտյան լանջերին: Չնայած սրանց տարածմանը լեռները հարուստ են մարգագետնային բուսականությամբ, որոնց առաջացմանը նպաստում է կլիմայի խոնավությունը: Այդ պայմանններում լեռների ստորոտներում առաջացել են մեծ թվով լճեր, ճահճուտներ և աղբյուրներ: Հաճախակի մշուշային եղանակների պատճառով  Ջավախքի լեռներին անվանում են  Մթին լեռներ:  Լեռների արևմտյան լանջերը կտրտված են  ձորակներով, աղքատ են հոսքային ջրերից: Թափվող տեղումները և ձնհալքի ջրերը ներծծվում են երկրի խորքը և լանջերի փեշերի տարբեր շերտախմբերի տակից դուրս են գալիս երկրի մակերևույթ, որոնցից էլ ձևավորվում է գետային ցանցը: Լեռներից դեպի արևմուտք ձգվում են մի շարք լեռնաբազուկներ, որոնք տարածվում են դեպի Չըլդըրի լեռները, բայց չհասած նրան վերջանում են: Լեռնավահանի առանցքային գոտին ունի բեկյալ գծի տեսք:

Դեպի Աշոցքի սարավանդ իջնող լանջերը կարճ են ու զառիթափ, դեպի Լոռվա դաշտ իջնողները՝  երկար ու մեղմաթեք, մասնատված՝ Տաշիր և Ձորագետ գետակներով:

Պաղաղբյուր գյուղ

Պաղաղբյուր գյուղում

Մենք սկսեցինքն վերելքը Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղի կողմից: Անցնելով գյուղը մեքենայով առաջացանք մոտ 10 կմ:

Թողնելով մեքենան դաշտում սկսեցինք վերելքը: Վերելքը միջինից բարդ էր: Մի քանի ժամ բարձրանալուց հետո վերջապես երևաց Աչքասար լեռան գագաթը, որի վրա նկատվում է եռոտանին:

Աչքասար լեռ

Շրջանցելով Արևելյան Աչքասարի մերձգագաթային հատվածը սկսեցինք վերելք դեպի Աչքասարի գագաթ:

Արևելյան Աչքասարի և Աչքասարի միջև գտնվող թամբից բացվում է տեսարան դեպի Աչքասար լիճ: Լիճն իր գեղեցկությամբ գերեց առաջին հայացքից:

Աչքասար լիճ

Աչքասարի լիճը

Գագաթ հասնելուց հետո որոշեցինք իջնել ուրիշ ճանապարհով, որպեսզի լողանք լճում: Լիճն այնքան էլ փոքր չէր ինչպես երևում էր վերևից, որպես լեռնային լիճ բավականին մեծ լիճ էր:

Աչքասար լիճ

Ինչպես և պլանավորել էին զովացանք Աչքասար լճում և շարունակեցինք ճանապարհը: Ընդհանուր առմամբ քայլեցինք 21 կմ:

Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Գևորգ Հարոյանի և Տիգրան Շահբազյանի
[/av_textblock]

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում