Մասիսի մայրամուտը
Շաբաթ՝ 01․02․25
Հրավիրում ենք մասնակցել արշավի Երախի լեռներով։ Երախի լեռները գտնվում են Արարատի մարզում։ Լեռնաշղթան հանդիսանում է Գեղամա լեռների հարավարևմտյան ճյուղավորություններից մեկը։
Այս անգամ բարձրանալու ենք Երախ լեռ՝ նոր ճանապարհով։ Արշավը սկսելու ենք Քաղցրաշեն գյուղից։
Սկզբում բարձրանալու ենք Մասիսի դիտակետ՝ «Խաչի մոտ», որտեղից Արարատյան դաշտը հայտնվում է ափիդ մեջ։ Հատկապես հիանալի է դեպի Մասիս բացվող տեսարանը։
Այնուհետև շարունակելու ենք դեպի Երախ լեռ (1419 մ)։ Երախի գագաթին կվայելենք Մասիսի մայրամուտը։ Վերադարձի ճանապարհը լինելու է մայրամուտից հետո։
Չմոռանաք վերցնել լապտեր։ Քանի որ լեռները ցածր են սա շատ հարմար երթուղի է տարվա այս եղանակի համար։
Արշավի երկարությունը՝ 11 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 650 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 13։00
Մասնակցության արժեքը` 8 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց (պարտադիր)
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Զանգապաններ (պարտադիր)
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա տուրեր