Ձմեռային վերելք Արարատ
Մեր ընկերությունը 2014 թ.-ից իրականացնում է վերելքներ դեպի Արարատ լեռ: Ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ։
Այս անգամ առաջարկում ենք իրականացնել երազանքի վերելքը ձմեռային պայմաններում։ Առաջարկը միայն նրանց համար է, ովքեր ունեն 5000+ լեռնային վերելքների փորձ և վստահ են իրենց ուժերի վրա։
Վերելքի օրերը՝
Դեկտեմբերի 11-15, 2024
Օր 1: Երևան – Բայազետ
Անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանները ուղևորվում ենք դեպի Կարս։ Դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Ծովակ Հյուսիսո լճի կողքով։ Ունենալու ենք կանգառ Ծովակ Հյուսիսո լճի ափին և Կարսում։ Երեկոյան կլինենք Բայազետում։
Գիշերակացը հյուրանոցում:
Օր 2: Առաջին ճամբար
Բայազետի հյուրանոցից մեքենաներով կշարժվենք դեպի մեկնարկի կետ: Հնարավորինս մոտենալով Մասիսին սկսցենք քայլել մինչև 2800 մետրի վրա տեղակայված առաջին ճամբար։ Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով:
Գիշերակացը վրաններում։
Օր 3: Երկրորդ ճամբար
Առավոտյան՝ նախաճաշից հետո, սկսում ենք վերելքն առաջին ճամբարից դեպի երկրորդ ճամբար: Կախված է ձյան շերտից և եղանակային պայմաններից երկրորդ ճամբարի տեղակայման բարձրությունը հստակ կանխորոշել հնարավոր չէ: Այն կարող է լինել 3000-3500 մետր բարձրության վրա։ Ծանր իրերը տեղափոխվում են ձիերով:
Գիշերակացը վրաններում։
Oր 4: Արարատի գագաթ / 5165 մ /
Գիշերը սկսում ենք վերելքը դեպի գագաթ։ Գագաթից վերադառնում ենք ճամբար, հանգստանում ենք, հավաքում ենք իրերը և իջնում մինչև 2200 մ, որտեղից մեքենաներով ուղևորվում ենք դեպի Բայազետ:
Օր 5: Բայազետ – Երևան
Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Կարս: Կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը և Վարդանի կամուրջը:
Վերադարձ Երևան:
Ճամփորդության արժեքը՝ 1150 $ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է`
• Տրանսպորտ
• Հյուրանոց
• Սնունդ սարի վրա՝ վերելքի ողջ ընթացքում
• Հյուրանոցի նախաճաշերը
• Հայ և քուրդ ուղեկցորդների ծառայությունները
• Վրանների, ներքնակների, կատվիկների տրամադրումը
• Ձիերի վարձակալությունը
Արժեքի մեջ Թուրքիայի մուտքի վիզան ներառված չէ։ Ցանկության դեպքում այն պատրաստվում է մեր ընկերության կողմից։
ՀՀ քաղաքացիների համար՝ 15 000 դրամ։ Եթե պատրաստվում եք մասնակցել Արարատ լեռան վերելքին, ապա անպայման կարդացեք մեր օգտակար հոդվածները.