Էվերեստի բազային ճամբար 2023
2023 թվականի հոկտեմբերի 8-22-ն իրականացրինք երկշաբաթյա ճանապարհորդություն դեպի Նեպալ՝ Էվերեստի բազային ճամբար։ Խումբը բաղկացած էր 14 մասնակցից։
Էվերեստի բազային ճամբար / 14 օր
Կատմանդու ժամանելուց հետո պետք է ինքնաթիռով ուղևովեինք Լուկլա, սակայն եղանակային պայմանների պատճառով ստիպված եղանք դիմել այլ տարբերակի և արդյունքում 11 ժամ գնացինք ավտոբուսով, ունեցանք 5 ժամյա off-road և 30 կմ քայլեցինք մինչև ելման կետ։
Այնուհետև շարունակեցինք ճանապարհորդությունն այնպես, ինչպես նախատեսված էր ըստ ծրագրի՝ իհարկե որոշակի թեթև փոփոխություններով։
Լուսանկարները՝ Անի Բաղդասարյանի
Էվերեստի բազային ճամբար հասնելուց հետո խմբի մի քանի մասնակիցներ բարձրացան նաև Կալա Պատթար լեռնագագթը, որտեղից բացվում էր շլացուցիչ տեսարան դեպի Հիմալայան հսկաների ձյունածածկ գագաթները։
Լուսանկարները՝ Անի Բաղդասարյանի
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: