Ինչպես պատրաստվել գիշերակացով արշավներին
Եթե ցանկանում եք ձեռքի տակ միշտ ունենալ գիշերակացով արշավին անհրաժեշտ պարագաներ, ապա այս հոդվածը ձեզ համար է:
Արշավից հաճույք ստանալու և այն անմոռանալի դարձնելու համար անհրաժեշտ է ճիշտ պատրաստվածություն՝ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև տեխնիկական: Սարերում եղանակն աննկարագրելի արագ ու անսպասելի է փոխվում, այդ իսկ պատճառով պետք է միշտ պատրաստ լինեք ցանկացած եղանակի: Ձեր ուսապարկը կարող է ընկնել գետը կամ ուղղակի թրջվել անձրևի տակ: Ուսապարկի պարունակությունը չոր պահելու համար ավելի լավ է իրերն առանձին-առանձին տեղավորել անջրաթափանց տոպրակների մեջ, և այդ ամենը միասին տեղավորել մեկ ընդհանուր տոպրակի մեջ:
Այժմ եկեք ավելի մանրամասն փորձենք հասկանալ թե ինչ է մեզ հարկավոր մի քանի օրանոց արշավի համար։
Իրերի ցուցակը կբաժանենք երկու խմբի՝ հանդերձանք և գույք։
Հանդերձանք
- Թրեքինգային կոշիկներ՝ երկարաճիտ, ամուր, հաստ տակացուով կոշիկ:
- Զանգապաններ։
- Թերմո ներքնազգեստ, ցանկալի է մի քանի կոմպլեկտ։
- Մի քանի զույգ սպորտային թերմոգուլպաներ և հասարակ գուլպաներ։
- Քամուց և անձրևից պաշտպանող մեմբրանե բաճկոն։
- Պինդ արշավային տաբատ, առնվազն մինիմալ ջրադիմացկունությամբ։
- Ֆլիսե բաճկոն, կամ նմանատիպ այլ բաճկոն, կամ սվիտեր մերինոյի բրդից կամ այլ սինթետիկ նյութից։
- Արևապաշտպան գլխարկ և ակնոց։
- Փետուրե ժիլետ կամ բարակ փետուրե բաճկոն: Սրանք առանձնապես քաշ և տեղ չեն զբաղեցնում, բայց շատ հարմար են երեկոյան ճամբարում կրելու համար:
- Կեդեր, քրոքսեր կամ նմանատիպ թեթև ոտնամաններ՝ ճամբարում կրելու համար։
- Բաֆ։
- Մի քանի զույգ շապիկ՝ կրկին սինթետիկ նյութերից, քրտինքը հեռացնելու հատկությամբ։
- Վարտիքներ՝ մի քանի հատ։
- Տաք գլխարկ։
- Ձեռնոց՝ տեսակը կախված երթուղուց։
Գույք
- Ուսապարկ։
Ուսապարկը ցանկալի է լինի առնվազն 60 լիտր՝ երեք – չորս օրվա համար հարմար: Եթե երթուղին երկար է, ուսապարկի ծավալն էլ համապատասխանաբար մեծանում է:
- Վրան՝ պարտադիր երկշերտ:
- Քնապարկ՝ ողջ երթուղուն համապատասխան ջերմային հատկություններով։
- Ինքնափչվող կամ փրփուրե գորգ։
- Դանակ։
Հաշվի առեք, որ դանակը ձեզ պետք է գալու կենցաղում, այլ ոչ թե ինքնապաշտպանության համար։
- Առանձին ինքնապաշտպանության միջոցներ։
Սրանք են՝ բիբարե սփրեյ, էլեկտրաշոկեր, ճայթուկներ (խորհուրդ չենք տալիս վերցնել հրազեն հիշեցնող որևէ բան՝ պնեվմատիկ կամ գազային ատրճանակ, ատրճանակի կոթով էլեկտրոշոկեր և այլն: Սրանք արդյունավետ կիրառելու համար դուք երկար պետք է մարզվեք, իսկ այսպես միայն ավելորդ ուշադրություն կգրավեք:
- Անձնական սպասք՝ ափսե, գդալ, բաժակ, դանակ
- Հիդրացիոն պարկ
- Ջրաման
Անկախ նրանից օգտվում եք հիդրացիոն պարկից, թե ոչ, ևս մեկ տարա հեղուկի համար ունենալը շատ ցանկալի է:
- Թերմոս
Թերմոսը պետք է լինի որակյալ, բարձրակարգ արտադրողներից՝ Thermos, Stanley ավելի մատչելի Kovea, TSL: Խորդուրդ կտանք ընտրել առաջին երկու արտադրողների թերմոսներից: Որակյալ թերմոսը պետք է օդի զրոյական ջերմաստիճանի պայմաններում 12 ժամ հեղուկը տաք վիճակում կարողանա պահել:
- Թրեքինգային փայտիկներ
- Power bank՝ առնվազն 10.000 միլիամպեր/ժամ ուժով:
Ավելի լավ է եթե ունենաք մի քանի power bank, թեկուզ և ավելի փոքր ուժով: Բանն այն է, որ եթե դրանցից մեկը ցրտից լիցքաթափվի, կամ վնասվի, դուք պահեստային տարբերակ կունենաք։
- Սնունդ՝ հաշվարկած ըստ օրերի քանակի։
- Ճակատային լապտեր՝ մի քանի զույգ պահեստային մարտկոցներով։
- Տուրիստական գազօջախ։
Ցանկալի է ունենալ նաև մի քանի պահեստային գազի բալոն՝ տուրիստական գազօջախների համար կան հատուկ գազի բալոններ՝ իզոբութան և պրոպան գազերի լուծույթով: Սրանք առավել արդյունավետ են բարձրլեռնային ցուրտ պայմաններում:
- Առաջին օգնության դեղարկղիկ
- Արևապաշտպան քսուկ և շրթներկ
- Թել/ասեղ
- Սքոչ
- Փրկարարական վերմակ կամ ծածկոց
- Հեռախոս
- GPS նավիգատոր՝ եթե հեռախոսը չունի GPS հնարավորություն
Թերևս այսքանը: Փորձեցինք նշել բոլոր հիմնական իրերը, որոնք անհրաժեշտ է ունենալ մի քանի օրով սարերում «կորելու» համար: Ցուցակը բնականաբար վերջնական և իդեալական չէ, միշտ կատարելագործելու և լրացումներ անելու տեղ կա: Այնպես որ պատրաստ ենք լսել ձեր լրացումներն ու տարբերակները:
Եվ միշտ հիշե՛ք
Եթե դուք որևէ իր եք տանում ձեզ հետ արշավի, պատրաստ եղեք, որ այն կարող է պատռվել, այրվել խարույկի կայծերից կամ ուղղակի կորել: Վերցրեք ձեզ հետ այնպիսի իրեր, որոնցից բաժավեն այնքան էլ դժվար չի լինի:
Այն, ինչ վերցնում եք ձեզ հետ արշավի համար, պետք է տանեք ինքներդ: Այնպես որ, վերցրեք միայն ամենաանհրաժեշտ իրերը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: