Սևաժայռ լեռ
Սևաժայռ լեռը գտնվում է Սևաժայռ գյուղից 2 կմ հս-արմ.: Լեռը հեռվից գրավում է իր ժայռոտ ռելիեֆով և անմատչելի թվացող տեսքով:
Առաջին անգամ այս ժայռն իմ կողմից ուշադրության արժանացավ Վարդենիս լեռան վերելքի ճանապարհից:
Մտածեցինք լավ լեռ է երևում մի օր կարելի է գալ բարձրանալ: Հաջորդ անգամ այս լեռն ուշադրության արժանացավ Կալասար լեռան վերելքի ճանապարհից:
Այս սարի մասին ոչ մի տեղ ոչ մի տեղեկությույն չգտնելով որոշեցինք իրականացնել էքսպեդիցիոն արշավ: Ձեզ ենք ներկայացնում Սևաժայռի լուսանկարները: Գագաթից բացվում էր հիանալի տեսարան դեպի Սևաժայռ և Վարդահովիտ գյուղերը: Հեռվում երևում էր Վայոցսարը, Վարդենիսի լեռների գագաթները՝ Աստղոնքը, Սոխասարը, Սանդուխտասարը, Վարդենիսը և այլն:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Դավիթ Վարդանյանի և Տիգրան Շահբազյանի