«Հայաստանի չբացահայտված լեռները» սեմինար – քննարկում
2017 թվականի նոյեմբերի 29-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ «Հայաստանի չբացահայտված լեռները» թեմայով սեմինար – քննարկում: Սեմինարը կազմակերպվել էր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից, Armenian Geographic-ի հետ համատեղ: Հանդիպմանը իր փորձով կիսվեց և ուսանողներին աշխարհագրական գիտելիքներով զինեց «Հայկական աշխարհագրական» և «Մերն է» նախագծերի հիմնադիր՝ Տիգրան Շահբազյանը։
Սեմինարի ընթացքում խոսվեց Հայաստանի մի շարք լեռնագագաթների, դրանց առանձնահատկությունների և ներկաներին հետաքրքրող հարցերի մասին: Հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի ձևով:
Հանդիպմանը ներկա էին ոչ միայն աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողները, այլ նաև որոշ դասախոսներ: Վերջիններս հույս հայտնեցին, որ նմանօրինակ միջոցառումները կկրեն շարունակական բնույթ: