Բաղացսար լեռ
Մեղրու լեռնաշղթա
Երկարությունը՝ 64 կմ
Առավելագույն բարձրությունը՝ 3249 մ
Ամենաբարձր գագաթը՝ Բաղացսար լեռ
Սկսվում է Զանգեզուրի լեռնաշղթայից և ձգվում մինչև Արաքսի հովիտ: Ջրբաժան է Արաքս և Ողջի գետերի միջև Առանցքային գոտին սկբնական հատվածում նեղ է, կենտրոնական մասում լայնանում է և միանում Խուստուփի համակարգին: Լեռնաշղթան արևելքում նորից նեղանում է և կտրուկ իջնում Արաքսի հովիտ:
Հվ. լանջերն ամբողջովին անտառապատ են և թույլ մասնատված: Հս-արլ. անտառապատ լանջերը բավականին մեծ զառիթափությամբ իջնում են դեպի Ծավի գոգավորություն: Լեռնաշղթայի հս. լանջերը չոր կլիմայական պայմանների պատճառով հիմնականում բուսազուրկ են, խիստ մասնատված Մեղրի գետի համակարգով և Արաքսի մի շարք վտակներով: Այս լանջերից են սկսվում Մեղրիի վտակները, որոնցից են՝ Կալերը, Տաշտունը, Արաքսի վտակներ՝ Թոնրագետ, Ցուրիգետ, Մալև, Նռնաձոր գետակները, որոնք ժամանակ առ ժամանակ վերածվում են սելավային հոսքի: Բարձր մասերում տարածվում են ալպյան մարգագետինները, որտեղ հաճախ հանդիպում են քարային կուտակումներ:
Բաղացսար
Գտնվում է Սյունիքի մարզում, Շիշկերտ գյուղից 5 կմ հս-արմ.: Լեռը ձգվում է հս-արմ-ից հվ-արլ.՝ 4-5 կմ երկարությամբ: Արմ.-ից միանալով Լճկուտ, հվ.-ից՝ Ճգնավոր լեռնագագաթներին, նրանց հետ մեկտեղ կազմում ջրբաժան Ողջի և Մեղրի գետերի միջև: Բաղացսարը կազմում է «Արևիք» ազգային պարկի մի մասը: Բաղացսարի հարավ արևելյան լանջերից է սկիզբ առնում Կալեր գետը:
Բաղացսարի անվանումը կապված է Բաղք գավառի անվան հետ, իսկ բաղ-ով սկսվող անվանումները առաջացած են համարվում տարբեր ցեղանուններից:
Տեսանյութը՝ Գագիկ Սարգսյանի
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Աղասի Մարտիրոսյանի և Տիգրան Շահբազյանի